Ֆորայով խաղադրույքներ. «Վիլյառեալը» վստահ կհաղթի «Սպորտինգ Խիխոնին», «Ֆիորենտինան» ուժեղ կգտնվի «Լացիոյից»
«Վիլյառեալը» հիանալի մարզավիճակում է: Թիմը վերջին 5 խաղերում հաղթել է՝ այդ թվում «Ռեալին», «Վալենսիային» եւ «Դեպորտիվոյին»: Այժմ Մարսելինո Գարսիա Տորալի թիմը հիանալի հնարավորություն ունի պայքարելու մեդալների համար ու միաժամանակ ամրագրելու տեղը Չեմպիոնների լիգայի գոտում:
Շաբաթվա ընթացքում «դեղին սուզանավը» Իսպանիայի գավաթի շրջանակում Բիլբաոյում հանդիպում անցկացրեց տեղի «Աթլետիկի» հետ: Հյուրերի կազմում հանգստանալու հնարավորություն էին ստացել մի շարք առաջատարներ, բայց միաժամանակ թիմը պատասխան հանդիպումից առաջ հարմարավետ հաշիվ ստացավ՝ դրսում պարտվելով 2:3 հաշվով:
Պրիմերայում կրկին խաղադաշտ դուրս կգան «Վիլյառեալի» առաջատարները, իսկ դա նշանակում է, որ «Սպորտինգի» համար հեշտ չի լինի, ընդ որում՝ խիխոնյան թիմը այժմ չի տպավորում. զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը, վերջին 3 խաղերում պարտվել է:
Այս մրցաշրջանում «Վիլյառեալը» հազվադեպ է տանը միավորներ կորցնում: Չեմ կարծում, որ տանտերերը խնդիրներ կունենան համեստ «Սպորտինգի» հետ խաղում: Նրանց հաղթանակի վրա չեմ կասկածում: Մեծ է հավանականությունը, որ «Սպորտինգը» կպարտվի մեկից ավել գնդակի տարբերությամբ: Խաղադրույք կատարենք դրա վրա, բայց ապահովագրված:
«Ֆիորենտինան» հիանալի մրցաշրջան է անցկացնում եւ լավ շանսեր ունի Գաբրիել Բատիստուտայի եւ Ռուի Կոշտայի ժամանակաշրջանից հետո տեղ գտնել լավագույն եռյակում ու միաժամանակ ձերբազատվել «մշտապես չորրորդը» պիտակավորումից, որը ստացել է նախորդ երրորդ առաջնություններում այդ դիրքը զբաղեցնելու համար:
Բայց ամբողջ պայքարը առջեւում է եւ որպեսզի պահպանի շանսերը մեդալների համար, «Ֆիորենտինան» առավելագույնս շատ միավորներ պետք է վաստակի միջին ու հետնապահ թիմերի հետ խաղերում:
Հենց միջակ թիմ կարելի է անվանել ներկայիս «Լացիոյին»: Հռոմեացիները վատ չսկսեցին մրցաշրջանը, բայց հետագայում սկսեցին ձախողվել: Արդյունքում՝ Ստեֆանո Պիոլիի թիմը ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի միջնամասում եւ միայն տեսական շանսեր ունի պայքարելու բարձր տեղերի համար: Իսկ ինքը՝ Պիոլին, հեռացման շեմին է եւ կարող էր հեռանալ մինչեւ Ամանորը, բայց ժամանակին տեղի ունեցավ սենսացիոն հաղթանակը «Ինտերի» նկատմամբ:
«Ֆիորենտինան» իրեն վստահ է զգում տանը՝ այդտեղ պարտվելով ընդամենը մեկ անգամ: «Լացիոն» արտագնա խաղերի մեծ մասում պարտվել է: Խաղադրույք ենք կատարում նրա վրա, որ 19-րդ տուրում «մանուշակները» սեփական երկրպագուների առջեւ կվաստակեն երեք միավոր:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: