Ֆորայով խաղադրույքներ. «Սելտան» ու «Աթլետիկը» 2-ից շատ կխփեն, «Աթլետիկոն» կրկին նվազագույն առավելությամբ կհաղթի

23:30, 30 դկտ 2015
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» այս բաժնում մենք կդիտարկենք Իսպանիայի առաջնության երկու հանդիպումներ: «Ռայոն» կխաղա Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ «Սելտան»՝ Բիլբաոյի «Աթլետիկի»: 

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Սելտան» տանը կխաղա Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

16 խաղերից հետո Էդուարդո Բերիցոյի թիմը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը եւ չի պարտվում արդեն 6 խաղ շարունակ: «Սելտան» խփել է 28 գնդակ եւ առաջնությունում այս ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» եւ «Բարսելոնային»: «Աթլետիկի» հետ խաղում չի խաղա թիմի առաջատար Նոլիտոն, ով խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Բայց նրան ռմբարկուական տեսանկյունից հաջող կերպով փոխարինում է Իագո Ասպասը:

«Աթլետիկը» գնում է Վիգո՝ առաջնությունում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Էրնեստո Վալվերդեի թիմը նույնպես բավականին շատ է խփել (24 գոլ), այդ պատճառով 1,95 գործակցով խաղադրույք եմ կատարում, որ թիմերը 2,5 գոլից շատ կխփեն:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա 2015/16
23:30/30 դկտ
«Սելտա» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Մյուս խաղում «Ռայոն» կհյուրընկալի Մադրիդի «Աթլետիկոյին»:

Այս խաղում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Վիճակագրությունը խոսում է «տոտալ 2,5 գոլից քիչ» խաղադրույքի օգտին: Այս խաղադրույքը աշխատել է Լա Լիգայում «Աթլետիկոյի» 16 խաղերից տասներկուսում: Անհավատալի է, որ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում Դիեգո Սիմեոնեն կփոխի թիմի խաղաոճը եւ առանց ետ նայելու կգնա առաջ՝ ջախջախելու մրցակցին, ինչպես անում են «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Բայց կան մի քանի «բայցեր»: Առաջին, «Աթլետիկոն» նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց «Մալագային» եւ հնարավոր է, իր ամբողջ զայրույթը թափի «Ռայոյի» վրա ու ջախջախի մրցակցին: Երկրորդ, վնասվածքից հետո կազմ է վերադարձել Ջեքսոն Մարտինեսը, ով ապացուցելու բան ունի Իսպանիայում: Երրորդ, «Ռեալին (2:10) պարտվելուց հետո «Ռայոն» նույնպես կարող է զայրանալ: Հավանաբար կհաղթի «Աթլետիկոն», բայց «Ռայոն» հաստատ կարող է գոլ խփել: Իսկ մադրիդցիները մտադիր չեն միավորներ կորցնել:

Բայց այնուամենայնիվ խաղադրույք կատարենք «տոտալ 2,5-ից քչի» վրա՝ 1,73 գործակցով: Վերջիվերջո, «Աթլետիկոն» խաղում է դրսում եւ ըստ վիճակագրության՝ աթլետների վերջին 7 արտագնա խաղերում խփվել է 2,5-ից քիչ գնդակ:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա 2015/16
21:15/30 դկտ
«Ռայո» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ