Ֆորայով խաղադրույքներ. «Սասուոլոն» կռիվ կտա «Նապոլիի» հետ, «Ռեալը» կջախջախի «Սպորտինգին»

19:00, 17 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «Ֆորայով խաղադրուքներ» ավանդական բաժնում կուսումնասիրենք առաջիկա հանգստյան օրերի երկու հանդիպում: Իտալական Ա Սերիայում «Նապոլին» կընդունի «Սասուոլոյին», իսկ իսպանական Պրիմերայում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կխաղա Խիխոնի «Սպորտինգի» հետ: 

Ա Սերիայի 20-րդ տուրի շաբաթ օրը կայանալիք հանդիպումը շատ հետաքրքիր է լինելու: «Նապոլին» տանը խաղալու է «Սասուոլոյի» հետ, որը առաջնության առաջին շրջանում շատ թոփ թիմերի նյարդային բջիջներ էր փչացրել: Պետք է նշել, որ «Սասուոլոն» երկրորդ տուրում տանը 2:1 հաշվով հաղթել է «Նապոլիին», բայց դրանից հետո շատ բան է փոխվել «Նեապոլում»:

Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ նեապոլիտանցիները զգալիորեն ավելացրել են և հիմա արժանիորեն գլխավորում են իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:

Երկու թիմերն էլ նախորդ տուրում հաղթել են: «Նապոլին» հյուրընկալվելիս սպասելիորեն 5:1 հաշվով ջախջախեց «Ֆրոզինոնեին», իսկ «Սասուոլոն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Ինտերին»: Ամեն ինչ որոշեց խաղի վերջին վարկյանների 11 մետրանոց հարվածը, սակայն պետք է նշել, որ պահերը, որոնք ստեղծեցին երկու թիմերի ֆուտբոլիստները, ավելին քան բավարար է երեք խաղի համար:

Այդուհանդերձ, «Սասուոլոն» հաստատեց մութ ձիու կարգավիճակը, և չեմ կարծում, որ «Նապոլիի» համար հեշտ կլինի առաջիկա խաղում: Այո, բուքմեյքերները տանտերերին միանշանակ ֆավորիտ են համարում՝ «Սասուոլոյի» հաղթանակի շանսերը գնահատելով 10.0 գործակցով, բայց չեմ կասկածում, որ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի ֆուտբոլիստները դժողք կստեղծեն «Նապոլիի» երկրպագուների համար: Նրանք ամբողջ ուժով կհարձակվեն և կպաշտպանվեն: «Սասուոլոյի» հաջողության բանալին ֆենոմենալ նվիրումն է:

Ես «Նապոլիից» ջախջախում չեմ սպասում և խաղադրույք եմ կատարում (+2) եվրոպական ֆորայով «Սասուոլոյի» հաղթանակի վրա:

Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ առաջին հանդիպմանը կարողացավ 5:0 հաշվով ջախջախել «Դեպորտիվոյին»: Շատերը կկարծեին, որ Քրիշտիանու Ռոնալդուն մի քանի գոլ խփած կլինի, սակայն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գարեթ Բեյլը, իսկ Կարիմ Բենզեմայի հաշվին դուբլ է: Պորտուգալացին ամեն ինչ անում էր գոլ խփելու համար, սակայն այդ օրը բախտը նրանից երես էր թեքել: Դա նշանակում է, որ նա կրկնակի էներգիայով է խաղալու Խիխոնի «Սպորտինգի» դեմ, որի վրա «արքայական» ակումբը դեռ Պրիմերայի առաջին տուրից ատամ ունի, երբ Աբելարդո Ֆենրնանդեսի թիմը տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ:

Իհարկե, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում իրավիճակը այլ է: «Ռեալի» խաղացողներին դուր է գալիս նոր գլխավոր մարզիչը: Նրանք շատ են նշել, որ նրա համար պատրաստ են ամեն ինչի, չմոռանալով ուրախությունն արտահայտնել Ռաֆայել Բենիտեսի հեռացման համար:

Հիմա «Սպորտինգի» մասին կարելի է միայն այն ասել, որ խիխոնցիները մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում են և բոլոր մրցաշարերում միասին վերջին 10 խաղերից միայն մեկում են հաղթել:

Սպասվում է, որ հանդիպումը մադրիդիցների թելադրանքով կընթանա: Ես այստեղ կընտրեմ (-3) եվրոպական ֆորայով տանտերերի հաղթանակի խաղադրույքը:

Օրդինար: Վերադարձ
Ա Սերիա, 20-րդ տուր
23:45/16 հնվ
«Նապոլի» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 40%
Չի՛ հաղթի 60%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 20-րդ տուր
19:00/17 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Սպորտինգ Խիխոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 80%
Չի՛ հաղթի 20%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ