Ֆորայով խաղադրույքներ. «Ռեալը» կջախջախի «Սպորտինգին», «Ուդինեզեն» չի դիմադրի «Յուվեին»

23:30, 17 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ֆորայով խաղադրույքներ» բաժնում այսօր կդիտարկենք երեք հանդիպում: Պրիմերայի 20-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» կընդունի Խիխոնի «Սպորտինգին», «Բարսելոնան»՝ «Աթլետիկին», իսկ Ա Սերիայի 20-րդ տուրի հերթական խաղում կմրցեն «Ուդինեզեն» եւ «Յուվեն»:

Ա Սերիայի շրջանակներում վերջին հինգ արտագնա խաղերում «Յուվեն» հաղթել է: Տանտերերը, իրենց հերթին, չափազանց վատ մրցաշրջան են անցկացնում եւ միայն վերջին տուրերում են կարողացել մի քանի հաղթանակներ տոնել ու միավորներ վաստակել: Բայց Մասիմիլիանո Ալեգրիի թիմի գրանցած արդյունքը բավակն տպավորիչ է՝ Ա Սերիայի վերջին 9 խաղերում 9 հաղթանակ: Այս ցուցանիշը փաստում է, որ տանտերերի համար չափազանց բարդ է լինելու: «Ծեր սինյորայի» հարձակման գիծը բավական լավ է հանդես գալիս, ինչը էլ ավելի է բարդացնում «Ուդինեզեի» գործը: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ հյուրերի (-1) ֆորայով հաղթանակ տարբերակը:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 20-րդ տուր
18:00/17 հնվ
«Ուդինեզե» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Մի՞թե երկրորդ տուրն անընդմեջ «Սանտիագո Բեռնաբեուն» գոլային հրավառության ականատես կլինի: «Ռեալի» ղեկին Զինեդին Զիդանի երկրորդ պաշտոնական խաղում բազմաթիվ երկրպագուներ կրկին 5-6 գոլ են ցանկանում տեսնել: Մրցակիցը Խիխոնի «Սպորտինգն» է, որը վերջին 4 արտագնա խաղերում պարտվել է միեւնույն 0:2 հաշվով: Կարծում եմ՝ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները այսօր կայանալիք խաղի առաջին կեսում արդեն կվճռեն հանդիպման ելքը: Ընտրում եմ առաջին կեսում նրանց (-1.5) ֆորայով հաղթանակը:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 20-րդ տուր
19:00/17 հնվ
«Ռեալ» - «Սպորտինգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Իսպանիայի առաջնության հերթական տուրում Կլասիկո է: «Բարսան» հյուրընկալելու է «Աթլետիկին»: Բասկերը ցավոտ հիշողություններ են թողել Էնրիկեի թիմին (Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում հաղթել էին 4:0), եւ առաջիկա հանդիպումը «կապտանռնագույնների» համար վրեժ լուծելու հիանալի առիթ է: «Բարսելոնան» վերջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է 2015-ի փետրվարի 21-ին («Մալագային»), ինչն էլ ավելի է փոքրացնում բասկերի՝ հաջողության հասնելու շանսերը: Կարծում եմ, որ տանտերերը ողջ ուժերը առաջին կեսում չեն օգտագործի եւ խաղադրույք եմ կատարում նրանց՝ երկրորդ կեսում (-1) ֆորայով հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 20-րդ տուր
23:30/17 հնվ
«Բարսելոնա» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ