Ֆորայով խաղադրույքներ. «Ռեալ Մադրիդ» — «Լեգիա», «Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի»

22:45, 19 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ֆորայով խաղադրույքներ» բաժնում այսօր կդիտարկենք երկու հանդիպում: ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում «Ռեալը» կընդունի «Լեգիային», իսկ «Նոու Կամպում» տեղի կունենա շաբաթվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը՝ «Բարսելոնան» ընդդեմ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի»:

«Ռեալ Մադրիդ» — «Լեգիա»

Մադրիդցիները 4 անընդմեջ ոչ-ոքիների շարքն ավարտեցին «Բետիսի» նկատմամբ արտագնա 6:1 ջախջախիչ հաղթանակով: Այդ խաղում «Ռեալի» ֆուտբոլիստները փայլում էին: Հակագրոհները հրաշալի էին ստացվում, համագործակցությունը բարձր մակարդակի վրա էր:

«Լեգիան» խմբի հետնապահն է: Համեստ վարշավական ակումբն ամենայն հավանականությամբ խմբային փուլից հետո կավարտի իր ելույթները եվրագավաթներում: Պայքարի կամ դիմադրության մասին այս խաղում խոսելն ավելորդ է: «Ռեալը» սայթաքելու իրավունք չունի: Ավելին, մադրիդցիները պետք է հնարավորինս խոշոր հաշվով հաղթեն, որպեսզի կարողանան բարձրանալ առաջին հորիզոնական:

«Սանտիագո Բեռնաբեուում» Զիդանի թիմը քարը քարի վրա չի թողի մրցակցից: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ. «Ռեալ Մադրիդ» (-4)» խաղադրույքը: Եթե «սերուցքայինները» հաղթեն 4 գոլի տարբերությամբ, ապա խաղադրույքը կվերադարձվի, իսկ եթե ավելի մեծ առավելությամբ՝ կհաղթի: Գործակիցը 1,90 է:

«Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի»

Ֆուտբոլային աշխարհը անհամբեր սպասում է շաբաթվա դիմակայությանը: Գվարդիոլան կրկին կվերադառնա «Կամպ Նոու»: Անկախ ամեն ինչից, սա պատմական իրադարձություն է:

«Սիթիի» գործերը վերջին շրջանում հաջող չեն ընթանում: Թիմը նախ Շոտլանդիայում ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտեց «Սելթիկի» դեմ չեմպիոնլիգյան հանդիպումը, այնուհետև 0:2 հաշվով ԱՊԼ-ում զիջեց «Տոտենհեմին»: Կատալոնիա մեկնելուց առաջ էլ մանչեսթերցիները սեփական հարկի տակ չհաղթեցին «Էվերթոնին» (1:1) և կորցրեցին միանձնյա առաջատարությունը:

«Բարսելոնայում» ամեն ինչ կարգին է: Ճիշտ է, թիմը Պրիմերայում չորրորդն է, բայց ընդամենը 2 միավորով է զիջում առաջատարներ «Ռեալին» ու «Աթլետիկոյին»: Մեսսին վնասվածքից հետո վերջին խաղում վերադարձավ ու միանգամից գոլի հեղինակ դարձավ: Նրա ներկայությունը «Սիթիի» դեմ խաղում շատ կօգնի կատալոնացիներին:

Սեփական դաշտում «Բարսելոնան» միշտ ֆավորիտ է՝ առանց բացառությունների: Ոչ այնքան լավ մարզավիճակում գտնվող «քաղաքաբնակներին» լուրջ փորձություն է սպասվում: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ. «Բարսելոնա» (-1)»: Տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակի դեպքում խաղադրույքը կվերադարձվի, իսկ եթե հաղթանակը լինի 2 կամ ավելի գոլերի տարբերությամբ, ապա կհաղթենք: Գործակիցը 1,75 է:

Օրդինար: Վերադարձ
ՉԼ, խմբային փուլ, երրորդ տուր
22:45/18 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Լեգիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, երրորդ տուր
22:45/19 հկտ
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ