Ֆորայով խաղադրույքներ. «Ռեալ Մադրիդ» — «Բորուսիա» Դորտմունդ, «Տոտենհեմ» — «ԲԿՄԱ»

23:45, 07 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ֆորայով խաղադրույքներ» բաժնում այսօր կդիտարկենք երկու հանդիպում: ՉԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» կընդունի «Բորուսիային», իսկ Լոնդոնում «Տոտենհեմը» կմրցի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ:

«Ռեալ» Մադրիդ — «Բորուսիա» Դորտմունդ

«Ռեալն» իր առջև դրված խնդիրները լուծելով առաջ է գնում: Թիմը շաբաթ օրը «Նոու Կամպում» չպարտվեց «Բարսելոնային» (1:1), ինչը պահպանեց կատալոնական ակումբի նկատմամբ 6 միավորի առավելությունը:

Չեմպիոնների լիգայում մադրիդցիների գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, բայց ամեն ինչ Զիդանի թիմը վերջին տուրում կարող է շտկել: «Սերուցքայինները» 2 միավորով զիջում են դորտմունդցիներին, ինչը նշանակում է, որ «Սանտիագո Բեռնաբեուում» «մեղուներին» հաղթելու դեպքում «Ռեալը» առաջին տեղով դուրս կգա փլեյ-օֆֆ:

Մադրիդյան ճամբարում լավ նորություններ կան: Վերջապես թիմի հայտացուցակ է վերադարձել Տոնի Կրոսը: Միակ լուրջ կորուստը Գարեթ Բեյլի վնասվածքն է: Ուելսցին դեռ մի քանի ամիս չի կարող օգնել իր թիմին:

Տուխելի թիմի գործերը Բունդեսլիգայում այնքան էլ հաջող չեն ընթանում: «Բորուսիան» 24 միավորով ընդամենը վեցերորդն է: Թիմը շատ է բաց թողնում, չնայած շատ էլ խփում է: Ռոյսն ու Օբամեյանգը լավ մարզավիճակ են հավաքել: Մադրիդում գերմանական ակումբը կարող է որոշակի խնդիներ ստեղծել մրցակցի համար:

«Ռեալն» արդեն 3 տասնյակ և ավելի հանդիպում անպարտելի է, ինչը լուրջ ցուցանիշ է: Մադրիդցիները հրաշալի են զգում խաղը: Զիդանի թիմն անպայման կփորձի հաղթել խմբում, որպեսզի 1/8 եզրափակչում հնարավորինս թույլ մրցակցի հանդիպի: Թեպետ «Բորուսիան» բարդ մրցակից է, բայց «Ռեալը» լավ մարզավիճակում է և խաղալու է տանը: Առաջարկում ենք «Ռեալի» ֆորայով (-1) հաղթանակը: Գործակիցը 2,35 է:

«Տոտենհեմ» — «ԲԿՄԱ» 

Լոնդոնում կմրցեն E խմբի հետնապահները: «Տոտենհեմը» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու տեսական շանսեր դեռ ունի՝ եթե հաղթի «ԲԿՄԱ»-ին, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում «Մոնակոն» առավելության հասնի Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ:

«ԲԿՄԱ»-ն թեպետ վերջինն է, բայց կարող է պայքարել Եվրոպա լիգայում հայտնվելու համար: Դրա համար պարզապես պետք է հաղթել առաջիկա խաղում, բայց դժվար թե հաջողվի: Չեմպիոնների լիգայում Իգոր Ակինֆեեվի անհավանական հակառեկորդը շարունակվում է: «Բանակայինների» դարպասապահը ոչ մի կերպ չի կարողանում սեփական դարպասն անառիկ պահել:

«Տոտենհեմը» կարգով ավելի բարձր է և խաղալու է սեփական երկրպագուների աջակցության ներքո: Խմբային փուլի միակ հաղթանակը Պոչետինոյի թիմը տարել է հենց ռուսական ակումբի նկատմամբ: Հյուրընկալվելիս լոնդոնցիները նվազագույն հաշվով հաղթել են ռուսներին: Այս խաղի համար առաջարկում ենք «Տոտենհեմի» (-1) ֆորայով հաղթանակը: Գործակիցը 1,80 է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Ռեալ» Մադրիդ - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Տոտենհեմ» - «ԲԿՄԱ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ