Ֆլոյդ Մեյվեդեր — Քոնոր ՄաքԳրեգոր. Նիկոլայ Վալուեվի վիդեոկանխատեսումը

07:00, 27 օգս 2017
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկոլայ Վալուեվը վիդեոկանխատեսում է արել Ֆլոյդ Մեյվեդեր — Քոնոր ՄաքԳրեգոր մենամարտի վերաբերյալ: Նա կարծում է, որ Ֆլոյդը միավորներով կհաղթի:

https://youtu.be/5Ymh3rdwCqk

Ողջույն բոլորին: Մի քանի ժամից կկայանա մի մենամարտ, որն անվանում են «դարի մենամարտ»` ՄաքԳրեգոր — Մեյվեդեր: Բռնցքամարտիկներին ներկայացնել պետք չէ, բոլորը գիտեն նրանց: Նրանք հրաշալի բռնցքամարտիկներ են, թեպետ ՄաքԳրեգորը UFC-ի մարտիկ է, ով անկասկած բռնցքամարտիկին բնորոշ տեխնիկա չունի, այդ տեխնիկան ավելի հարմար է խառը մարտարվեստներում կռվելու համար:

Երկար չեմ խոսի, հավանաբար մենամարտը բոլորին դուր կգա, որովհետև հսկայական հետաքրքրություն է առաջացրել: Մեյվեդերի տեսանկյունից սա ավելի շատ շոու է: Ոչ մի վատ բան չեմ ցանկանում ասել: Իհարկե, ՄաքԳրեգորի հարվածն ավելի ուժեղ է, բայց պետք չէ մոռանալ, որ սա բռնցքամարտ է, և Քոնորն իրեն այնքան էլ հարմարավետ չի զգա: Մաղթենք նրան հաջողություն, բայց ՄաքԳրեգորն առանձնապես շանսեր չունի:

Այն բանի հավանականությունը, որ Մեյվեդերը մենամարտը կձկձգի, հնարավոր է նաև մինչև վերջին ռաունդը, բավական մեծ է, որովհետև նա հավանաբար ցանկանում է գեղեցիկ շոու-մենամարտ ցուցադրել: Նա դա անելու համար ունի բոլոր նախադրյալները` հմտություններ, հսկայական փորձ:

Դիտեք մենամարտը: Կարծում եմ, որ Մեյվեդերը կհաղթի, հավանաբար միավորներով:

Օրդինար: Պարտված
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ, առաջին միջին քաշ
07:00/27 օգս
Ֆլոյդ Մեյվեդեր — Քոնոր ՄաքԳրեգոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ