«Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 07 հնս 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Եթե անկեղծ, ապա «Վեսթ Հեմն» ընթացիկ մրցաշրջանում սպասվածից ցածր հանդես եկավ: Դևիդ Մոյեսի թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 14-րդ տեղը: Երկար ժամանակ «Մրճահարները» դեգերում էին վտանգավոր գոտում, իսկ վերջին 2-3 ամիսներին սկսեցին բոլորովին այլ ֆուտբոլ խաղալ: Ստրատֆորդը ներկայացնող կոլեկտիվն ավելի բաց և դիտարժան խաղ ցուցադրեց, իսկ դրական արդյունքը երկար սպասել չտվեց: Մրցաշրջանի եզրափակիչ հատվածը շոտլանդացի մասնագետի տղաները լավ մակարդակով անցկացրին:

Պետք է ասել, որ «Վեսթ Հեմը» 43 տարի ոչ մի տիտղոս չի նվաճել, իսկ «Ֆիորենտինան»՝ 22: Սա լրացուցիչ մոտիվացիա է կողմերի համար:

Կարծում եմ՝ «Վեսթ Հեմն» ավելի շատ է տիրելու գնդակին, ավելի շատ պահեր է ստեղծելու: Խաղի սցենարը կթելադրի հենց անգլիական ակումբը:

Այնպես որ, իմ առաջին տարբերակն է «Վեսթ Հեմը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:

«Ֆիորենտինան» մրցաշրջանն ավարտեց մոտավորապես իր տեղում: Վինչենցո Իտալիանոյի թիմն Ա սերիայում 8-րդն է: «Վիոլան» բավականին լավ մակարդակի վրա անցկացրեց մրցաշրջանը: Բայց «Մանուշակները» շատ են գոլ բաց թողնում՝ նախորդ 9 խաղում 8 գոլ: Սա նույնպես խոսում է այն մասին, որ փակ խաղ չի լինելու, ինչպես շատերը սպասում են:

Կարծում եմ՝ անկյունայինները քիչ չեն լինի: Երկու թիմերն էլ ակտիվորեն են օգտագործում եզրերը: Ենթադրում եմ, որ այս մրցավեճում 9.5-ից շատ անկյունային կտեսնենք: Չի բացառվում, որ գործը հասնի հետխաղյա 11 մետրանոցներին: Այստեղ անգլիական թիմն առավելություն ունի: Լուկաշ Ֆաբիանսկու նման դարպասապահ ունենալը մեծ առավելություն է:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/7 հնս
«Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/7 հնս
«Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ