«Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 07 հնս 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

«Ֆիորենտինան» կիսաեզրափակիչում հաղթահարեց Շվեյցարիան ներկայացնող «Բազելի» արգելքը։ Տնային խաղում թիմը պարտվեց 1։2 հաշվով, չնայած մոտ էր հաղթանակին։ Գոլային պահերը շատ էին և հենց «Մանուշակները» բացեցին հանդիպման հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Կաբրալը։ Նա շատ է վնասվածքներ ստանում, բայց կարճ ժամանակ անց ապաքինվում է, հայտնվում խաղադաշտում և գոլ խփում։

«Բազելի» հետ պատասխան խաղը շատ բարդ ստացվեց։ Իտալական թիմը հաղթանակի հասավ միայն լրացուցիչ ժամանակում։ 120-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բարակը։ Եթե խոսենք ներքին առաջնության մասին, ապա «Ֆիորենտինան» աղյուսակի միջին հատվածի թիմ է, որը կարողացել է հաղթել թոփերին, բայց պարտվել հետնապահներին։ Արդյունքում՝ թիմը մրցաշրջանն ավարտել է 8-րդ տեղում։ Դա նշանակում է, որ եվրագավաթային ուղեգիր նվաճելու միակ շանսն այս խաղում հաղթելն է։ «Ֆիորենտինան» խաղում է 4-3-3 խաղային սխեմայով։

Ինձ համար ֆավորիտ է «Վեսթ Հեմը»։ Լոնդոնյան թիմը կիսաեզրափակիչում հաղթահարեց «ԱԶ Ալկմարի» արգելքը՝ 2 անգամ հաղթելով 2։1 հաշվով։ Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմը մրցաշրջանն ավարտեց աղյուսակի միջին հատվածում։ «Վեսթ Հեմը» լավ կազմ ունի․ Անտոնիոն, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Պակետան, Տիլո Կերերը, որը խաղացել է ՊՍԺ-ում։ Բացի այդ, վստահ եմ, որ Անգլիայից ավելի շատ երկրպագու ներկա կլինի խաղին։

Ընտրում եմ «Վեսթ Հեմը» կդառնա գավաթակիր խաղադրույքը՝ 1․93 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/7 հնս
«Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ