«Ֆիորենտինա» – «Պուշկաշ Ակադեմիա»: Իտալացիները կփորձեն դիմակայության ելքը վճռել առաջին խաղում
«Ֆիորենտինան» խաղացել է Կոնֆերենցիաների լիգայի նախորդ 2 խաղարկությունների եզրափակիչում։ 2 դեպքում էլ իտալական ակումբը պարտություն է կրել։ Այս մրցաշրջանը թիմն սկսում է Ռաֆայել Պալադինոյի գլխավորությամբ։ «Մանուշակներն» Ա սերիայի առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել «Ուդինեզեի» հետ։
«Պուշկաշ Ակադեմիան» Հունգարիայի առաջնության նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Թիմը որակավորման երկրորդ փուլում հանդիպում չի անցկացրել, քանի որ ուկրաինական «Դնեպր-1»-ը հեռացվել էր եվրագավաթային մրցաշարերից, իսկ նախորդ փուլում հաղթահարել է «Արարատ-Արմենիայի» արգելքը։
Դժվար է պատկերացնել, որ այս դիմակայությունում սենսացիա կլինի։ «Ֆիորենտինան» ավելի փորձառու է և ուժեղ։ «Մանուշակները» կփորձեն դիմակայության ելքը վճռել արդեն առաջին խաղում։
Ընտրում եմ «Ֆիորենտինայի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: