«Ֆիորենտինա» – «Նապոլի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ֆիորենտինա» – «Նապոլի» Իտալիայի առաջնության 3-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ֆիորենտինան» օրերս Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր է նվաճել և առաջնության այս տուրում ընդունելու է «Նապոլիին»։ Կկարողանա՞ն «Մանուշակները» տխրեցնել Լուչիանո Սպալետիի թիմին։ Հարցականները շատ են։

Ինչպես նշեցինք, հինգշաբթի Վինչենցո Իտալիանոյի թիմը մեկնեց Նիդերլանդներ ու «Տվենտեից» խլեց եվրոպական թվով 3-րդ և կարգով ամենացածր ակումբային մրցաշարի խմբային փուլի ուղեգիրը՝ մրցակցի խաղադաշտում հանդիպումն ավարտելով իր համար ձեռնտու գոլազուրկ ոչ-ոքիով, քանի որ ավելի վաղ սեփական հարկի տակ հաղթել էր 2։1 հաշվով։ Այսպիսով, «Մանուշակները» կմասնակցեն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։ Վերջին անգամ «Ֆիորենտինան» եվրագավաթների խմբային փուլի ուղեգիր էր նվաճել 2016/17 մրցաշրջանում, երբ, խաղալով «Քարաբախի», ՊԱՕԿ-ի և «Սլովանի» հետ, հաղթեց Եվրոպայի լիգայի խմբային փուլում, սակայն 1/16 եզրափակչում պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Պետք է նշել, որ «Տվենտեի» հետ Կոնֆերենցիաների լիգայի դիմակայությունը բացասաբար է ազդել «Ֆիորենտինայի» արդյունքների վրա ներքին առաջնությունում։ Առաջին տուրում «Մանուշակներն» իրենց դաշտում հազիվ հաղթահարեցին «Կրեմոնեզեի» արգելքը (3:2)՝ վճռորոշ գոլը խփելով միայն հանդիպման վերջնամասում։ Երկրորդ տուրում նրանց ընդհանրապես չհաջողվեց հյուրընկալվելիս հաղթել «Էմպոլիին». գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0:

Ինչպես և նախորդ մրցաշրջանում, երբ Լուչիանո Սպալետիի թիմը ջախջախում էր բոլորին առաջնության մեկնարկում, նեապոլցիները նոր առաջնությունը սկսում են բարձր տրամադրությամբ։ Առաջին տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս ոչ մի շանս չթողեց «Վերոնային»՝ 5։2: Իսկ երկրորդում նեապոլցիներն իրենց դաշտում հաղթեցին առաջնության նորեկ «Մոնցային»՝ 4։0։ Եվ դա այն դեպքում, որ թիմից հեռացել են մինչև այժմ ակումբում մեծ դեր ունեցող առաաջատարներ Լորենցո Ինսինյեն ու Դրիս Մերտենսը։

Շատ առումներով, «Նապոլիի» խաղը, վերջին տարիների հարձակողական աստղերի հեռանալուց հետո, Խվիչա Կվարացխելիայի շնորհիվ չընկավ։ «Ռուբինի» նախկին խաղացողը «Վերոնայի» հետ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Մոնցայի» հետ խաղում խփեց գերազանց գոլ՝ խփելով իր թիմի երրորդ գնդակն այդ խաղում։

«Ֆիորենտինայի» համար մրցաշրջանի այս փուլում ավելի կարևոր են լինելու, ըստ երևույթին, եվրագավաթները։ Ինչպես ցույց տվեց «Էմպոլիի» հետ գոլազուրկ ոչ-ոքին, Վինչենցո Իտալիանոյի թիմը ամբողջ ուժերը նետեց «Տվենտեի» հետ դիմակայությանը։ Այժմ «Մանուշակները» «Նապոլիի» դեմ խաղում կզգան որոշակի թեթևություն։ Նեապոլյան ակումբը հաղթելու հիանալի հնարավորություններ ունի: Հատկապես մրցաշրջանի սկզբում «Նապոլին» պարզապես անզուգական մարզավիճակում է։ Ենթադրում եմ, որ այս անգամ ևս թիմի հարձակվողների եռյակը ցույց կտա իր ներուժը և առվազն 2 գնդակ կուղարկի մրցակցի դարպասը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/28 օգս
«Ֆիորենտինա» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ