«Ֆիորենտինա» – «Միլան»․ կանխատեսում և խաղադրույք

23:45, 20 նյմ 2021
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ֆիորենտինան» կընդունի «Միլանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի միլանյան ակումբը։

Միջազգային դադարից հետո վերադառնում է Իտալիայի Ա Սերիան։ «Միլանը» շարունակում է հետապնդել «Նապոլիին»։ «Ֆիորենտինան» անցկացրած 12 խաղում դեռևս ոչ ոքի չի գրանցել։ Թիմը 6 հաղթանակ և 6 պարտություն ունի։ Տնային 5 խաղից «Մանուշակները» հաղթել են 3-ում։ Թոփ ակումբերի դեմ դեռևս հաղթանակները չկան։ Թիմը պարտվել է «Նապոլիին» և «Ինտերին»։

Այս խաղում ֆավորիտ է համարվում «Միլանը»։ Ստեֆանո Պիոլիիի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում է 2․21, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 3․36 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․60 գործակիցը։ Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղում 3 հաղթանակ տարել է «Միլանը»։ 1 անգամ հաղթել է «Ֆիորենտինան», ևս 1 խաղ էլ ավարտվել է ոչ ոքի։

«Ֆիորենտինայից» խաղը բաց կթողնեն Մարտինեսը, Միլենկովիչը, Նաստասիչը և Պուլգարը։ Հյուրերից հանդիպմանը չեն մասնակցի Կալաբրիան, Կաստիլյեխոն, Մանյանը, Պիցարին և Ռոմանյոլին։

Ընտրել եմ հյուրերի հաղթանակը։ Կարծում եմ, որ «Միլանն» այս խաղում կհաղթի։ «Ֆիորենտինայի» պաշտպանության առանցքային խաղացողներից Նիկոլա Միլենկովիչը բաց կթողնի հանդիպումը։

Հիմա «Միլանն» ավելի ուժեղ է։ «Ֆիորենտինան» նույնիսկ սեփական խաղադաշտում չկարողացավ պայքարել «Նապոլիի» և «Ինտերի» հետ։ Կարծում եմ, որ «Միլանը» պետք է հաղթի այս խաղում։ Ընտրում եմ «Միլանի» հաղթանակը, որի համար սահմանվել է 2․21 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/20 նյմ
«Ֆիորենտինա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ