«Ֆիորենտինա» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 30 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ֆիորենտինա» – «Միլան» Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ֆիորենտինան» բաց էր թողել նախորդ տուրի հանդիպումը։ «Ատալանտայի» հետ խաղը հետաձգվել էր թիմի տնօրեն Ջո Բարոնեի առողջական վիճակի պատճառով։ Նա սրտի կաթված էր ստացել և հանդիպման մեկնարկից առաջ տեղափոխվել էր հիվանդանոց։ Ֆունկցիոները մահացել է հիվանդանոցում՝ մարտի 19-ին։

«Մանուշակները», մի կողմից կլինեն գերմոտիվացված, մյուս կողմից էլ խոցելի։ Բարոնե մեծ ներդրում է ունեցել ակումբի զարգացման մեջ։

Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ հյուրերն այս խաղում առավելություն կունենան։ «Միլանը» 29 խաղից հետո 62 միավորով 2-րդ տեղում է և 3 միավորով է առաջ 3-րդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։

Միլանցիների կազմում լավ մարզավիճակում են Լեաուն, Պուլիշիչն ու Ժիրուն։ Թիմը հաղթել է վերջին 5 խաղերում, սակայն այս խաղում լուրջ կորուստ ունի։ Հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի թիմի ավագ Տեո Էռնանդեսը։

Իմ կանխատեսումն է «Միլանի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․72 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
23:45/30 մրտ
«Ֆիորենտինա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ