«Ֆիորենտինա» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 22 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 33-րդ տուրի «Ֆիորենտինա» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ հյուրերը ոչ այնքան գոլառատ խաղում կհաղթեն:

Թիմերը նախորդ տուրում միավորներ կորցրեցին, այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկար: Հիշում եք, «Ինտերը» 2:0 հաշվով հաղթում էր «Միլանին», բայց չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը (2:2): «Ֆիորենտինան» իր հերթին «Էմպոլիի» դեմ խաղի վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը:

Ինչ վերաբերում է խաղին, ապա պետք է նկատել, որ «Ֆիորենտինան» առջևի գծում լավ է գործում և գրեթե միշտ գոլ է խփում: Թիմի գլխավոր ռմբարկու Կալինիչը ցավոք այս հանդիպումը բաց է թողնելու, որովհետև նախորդ տուրում մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է: Նրան կփոխարինի բարձրահասակ Բուբակարան, ով բավական լավ հարձակվող է:

Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա այստեղ դժվար թե փոփոխություններ լինեն: Ստեֆանո Պիոլին դուրս կբերի այն կազմը, որը խաղաց միլանյան դերբիում: Կարծում եմ, որ «Ինտերին» այս խաղում հաղթանակն ավելի անհրաժեշտ է, քանի որ թիմը շարունակում է պայքարել եվրագավաթների համար: Երեք միավորը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ «ներաձուրիների» համար:

Կարծում եմ, որ հենց «Ինտերն» էլ կհաղթի: Նաև ավելացնեմ, որ շատ գոլեր չեմ սպասում: Առաջարկում եմ ««Ինտերի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը, որի համար սահմանված է 3,57 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 33-րդ տուր
22:45/22 ապր
«Ֆիորենտինա» — «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ