«Ֆիորենտինա» — «Ինտեր». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 14 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ֆիորենտինա» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա կիրակի ուշ գիշերը՝ Ֆլորենսիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ «մանուշակները» 2-րդ անգամ այս մրցաշրջանում կհաղթեն «Ինտերին»:

Շատ կարևոր ու սկզբունքային հանդիպում Ա Սերիայում: «Ֆիորենտինան» նախքան այս տուրը 3-րդ հորիզոնականում էր, իսկ «Ինտերը»՝ 4-րդ, բայց «Ռոման» շրջանցեց նրանց: Այս թիմերը պայքարում են ՉԼ-ում հայտնվելու համար: 3-րդ հորիզոնականը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում հայտնվելու շանս է տալիս, իսկ դա համբավ ու եկամուտ է բերում թիմին: Առաջին շրջանի խաղում «Ֆիորենտինան» 4:1 հաշվով ջախջախեց միլանցիներին: Նիկոլա Կալինիչն այդ ժամանակ հետ-տրիկի հեղինակ դարձավ: Միլանցիները չեն մոռացել այդ հանդիպումը, բայց «Ֆիորենտինան» հիանալի է խաղում սեփական դաշտում: Քչերին է հաջողվում հյուրընկալվելիս դիմադրել «մանուշակների» ուժեղ հարձակմանը: «Ինտերը» կարող է դա անել, բայց վերջերս սկսել է շատ բաց թողնել, և դա «Ֆիորենտինայի» դեմ խաղից առաջ վատ ազդանշան է: Ֆելիպե Մելոն որակազրկված է, ինչը մեծ կորուստ է «ներաձուրիների» համար: Խաղադրույք եմ կատարում «Ֆիորենտինայի» հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 25-րդ տուր
23:45/14 փտր
«Ֆիորենտինա» — «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ