«Ֆիորենտինա» – «Ինտեր»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 24 մյս 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Ֆիորենտինա» – «Ինտեր» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

2 թիմերի համար էլ լավ մրցաշրջան էր։ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի, իսկ «Ֆիորենտինան»՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է։ Ներքին առաջնությունում «Մանուշակների» գործերն այնքան էլ լավ չեն։ Թիմը մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է և հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային ուղեգիր նվաճելու ճանապարհը միայն եզրափակիչներից նվազագույնը մեկում հաղթելն է։

Այս մրցաշրջանում «Ֆիորենտինան», կարելի է ասել, գավաթային թիմ է, որը մեկ խաղում ամեն ինչի ընդունակ է։ Շատ լավ է խաղում Գոնսալեսը, որը 2 գոլ խփեց «Բազելին»։

Ինձ դուր է գալիս նաև հենակետային կիսապաշտպան Ամրաբատը։ Շատ լավ է փոխարինման դուրս գալիս Յովիչը։ Սերբ հարձակվողին շատերը մոռացել են, բայց նա ժամանակին խաղում էր «Ռեալում»։ Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ «Ֆիորենտինան» լավ հանդիպում կանցկացնի։

«Ինտերը» փայլուն մարզավիճակում է։ Եթե չհաշվենք «Նապոլիից» կրած պարտությունը, թիմը հիանալի արդյունքներ է գրանցել։ «Նապոլիի» հետ խաղի առաջին խաղակեսի վերջնամասից միլանյան թիմը խաղում էր 10 հոգով, իսկ հանդիպման վերջնամասում գոլ բաց թողեց և պարտվեց 1։2 հաշվով։

Կարծում եմ, որ «Ինտերը» հիմա ավելի լավ վիճակում է։ Ընտրում եմ «Ինտերի» հաղթանակը՝ 2․04 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Իտալիայի գավաթ
23:00/24 մյս
«Ֆիորենտինա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ