«Ֆիորենտինա» – «Ինտեր»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 24 մյս 2023
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Ֆիորենտինա» – «Ինտեր» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

Շատ հետաքրքիր կազմով եզրափակիչ։ «Ֆիորենտինային» հաճախ չենք տեսնում վերջին տարիներին, սակայն այս թիմն «Ինտերի» պես երկու եզրափակիչ կանցկացնի մրցաշրջանի վերջնամասում։ Ֆլորենցիայի թիմը շատ հաջող անցկացրեց մրցաշրջանի երկրորդ հատվածը, ուներ վառ տեսք ու խփեց շատ գոլեր։ Նրանք կարողացան ուշադրության արժանանալ։

«Ֆիորենտինան» լուրջ կորուստներ չունի, այդ պատճառով պայքար եմ սպասում այս խաղից։ «Ինտերի» հեշտ հաղթանակ սպասել պետք չէ։ Միլանյան ակումբն ունի կադրային խնդիրներ, վնասվածք է ստացել Հենրիխ Մխիթարյանը, իսկ Մարցելո Բրոզովիչն աշխարհի առաջնությունից հետո քիչ է խաղացել ու լավ մարզավիճակում չէ։ «Ֆիորենտինայի» կազմում դաշտի կենտրոնում փայլում է Ամրաբատը, իսկ առջևի գծում կան բազմաոճ խաղացողներ։

Ընտրում եմ «Երկու թիմերը գոլ կխփեն» խաղադրույքը։ «Ֆիորենտինան» չի փակվում, փորձում է ցուցադրել իր ֆուտբոլը։ Ի դեպ, «Մանուշակներն» «Ինտերին» հաղթել են նաև մրցակցի դաշտում։ Հավանաբար կլինի փոխնիփոխ գրոհներով խաղ ու կտեսնենք գոլեր։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Իտալիայի գավաթ
23:00/24 մյս
«Ֆիորենտինա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ