«Ֆիորենտինա» – «Ինտեր»․ Գոլառատ խաղի սպասումով

22:45, 21 սպտ 2021
Իտալիայի A Սերիայի 5-րդ տուրում «Ֆիորենտինան» կհյուրընկալի «Ինտերին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի մասնակցությամբ բոլոր խաղերը գոլառատ են եղել։ Երկու թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են ցուցադրում։ «Ինտերը» նախորդ մրցաշրջանից էլ ավելի լավ արդյունավետություն է գրանցում։ Սիմոնե Ինձագիի թիմը շատ լավ է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում և  անպարտելի է։

«Ֆիորենտինան» 4 խաղից հաղթել է 3-ում և պարտվել միայն «Ռոմային»։ «Մանուշակների» կազմում փայլում է հարձակվող Դուշան Վլահովիչը, որը 3 գոլ է խփել։ Նույնքան անգամ աչքի են ընկել նաև «Ինտերի» հարձակվողներ Էդին Ջեկոն և Լաուտարո Մարտինեսը։

Այս խաղից, իհարկե, գոլեր եմ սպասում։ Երկու թիմերն էլ, ինչպես արդեն նշեցի, շատ լավ են գործում հարձակման գծում, և ոչ այնքան լավ՝ պաշտպանությունում։ Ամեն դեպքում, ֆավորիտն «Ինտերն» է, սակայն «Ֆիորենտինան», անկասկած, խնդիրներ կստեղծի գործող չեմպիոնի համար։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․78 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/21 սպտ
«Ֆիորենտինա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ