«Ֆիորենտինա» – «Բրյուգե»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ֆիորենտինան» երկրորդ տարին անընդմեջ կարող է դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։ Նախորդ մրցաշրջանում թիմը պարտվել էր «Վեսթ Հեմին»։ Այս տարի ևս, ամենայն հավանականությամբ, եզրափակիչում անգլիական թիմ կխաղա․ Ունայ Էմերիի գլխավորած «Ասթոն Վիլան» մրցաշարի գլխավոր ֆավորիտն է։
Ցավալի կլինի, եթե Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը 2-րդ տարին անընդմեջ պարտվի եզրափակիչում։ Ամեն դեպքում, դեռ պետք է դուրս գալ եզրափակիչ։ «Ֆիորենտինան» դիմակայությունում ֆավորիտ է։ Ինձ թվում է, որ տնային խաղում «Մանուշակները» վստահ հաղթանակ կտանեն «Բրյուգեի» նկատմամբ։
Բելգիական թիմը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել, վերջին 10 խաղերում պարտվել է ընդամենը 1 անգամ և 7 անընդմեջ հաղթանակ է տարել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Ֆիորենտինան» կարգով ավելի բարձր է և պետք է հաղթանակ տանի։ Գուցե «Բրյուգեն» կարողանա ինչ-որ բան փոխել պատասխան խաղում, սակայն Ֆլորենցիայում «Ֆիորենտինան» չի սայթաքի։
Իտալական ակումբը լավ մարզավիճակում է, նախորդ խաղում 5։1 հաշվով ջախջախել է «Սասուոլոյին»։ Ընտրում եմ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 1․79 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: