«Ֆիորենտինա» – «Բրյուգե»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Կարող է թվալ, որ «Ֆիորենտինան» անցել է դժվար շրջանը, որտեղ թիմի խաղը լավ չէր ստացվում և գոլերը քիչ էին։ Քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում հաղթելով «Վիկտորիա Պլզենին»՝ «Մանուշակները» թափ են հավաքել ներքին առաջնությունում։ Հարցն այն է, որ թիմը վերջին 2 խաղերում հաղթել է Ա սերիայի հետնապահ «Սալերնիտանային»՝ 2։0, ինչպես նաև «Սասուոլոյին»՝ 5։1։ Իսկ Իտալիայի գավաթի խաղարկությունում, հանդիպելով ուժեղ մրցակցի, «Ֆիորենտինան» պարտվել է «Ատալանտային» 1։4 հաշվով։
«Բրյուգեում» մարտին մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Դրանից հետո թիմը հաղթել է 8 խաղից 7-ում՝ ներառյալ ՊԱՕԿ-ի հետ հանդիպումները (1:0 և 2։0) Կոնֆերենցիաների լիգայում։ Թիմում լավ ֆուտբոլիստները կան՝ բրազիլացի Տիագոն, իսպանացի Յուտգլան և Ա սերիայի սիրահարներին ծանոթ Սկով Օլսենը։
Առաջին հայացքից թվում է, որ իտալական ակումբը ֆավորիտ է՝ հատկապես, որ առաջին խաղը կայանալու է Ֆլորենցիայում։ Բայց, կարծում եմ, որ այս խաղում հաղթող չի լինի, իսկ դիմակայության ելքը կվճռվի պատասխան խաղում։
Ընտրում եմ ոչ-ոքի (X) խաղադրույքը՝ 3․80 գործակցով։ Ընտրում եմ նաև խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․84 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: