Ֆինլանդիա — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 15 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիա — Հայաստան խաղի վերաբերյալ:

Հայաստանի ընտրանին իրեն բավական կացության մեջ գցեց Լիխտենշտեյնի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալով՝ այն պարագայում, երբ մեր թիմը պետք է վստահ հաղթանակ տոներ մրցակցի նկատմամբ և դժվարին հաղթանակի հասներ ֆինների հետ հանդիպմանը: Զգալիորեն դժվարեցրեց իր գործքը, քանզի հիմա հոգեբանական առավելություն կունենան ֆինները, ովքեր թեպետ նախորդ խաղում պարտվել են Բոսնիային, բայց միևնույն է՝ փոքր-ինչ հանգստացած կարող են լինել, որ պարտվելով Հայաստանի հավաքականին՝ առջևում կունենան երկու բավական հեշտ խաղ հույների և Լիխտենշտեյնի հետ: Այսինքն մենք ֆիններին հաղթելու դեպքում պետք է հույս ունենանք, որ նրանք միավորներ կկորցնեն հույների ու կամ Լիխտենշտեյնի թիմի դեմ խաղերում:

Մեր տղաները առաջին խաղակեսում գերազանց տպավորություն թողեցին, սակայն երկրորդ կեսում շատ հոգնեցին, քանի որ ճնշումը շատ ուժեղ էր դեռևս առաջին կեսում, իսկ երկրորդում՝ կորցրեցին խաղի թելը, մի շարք առաջատար խաղացողներ հոգնեցին: Խոսքը վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, անհատական խաղը չարաշահում էր Սարգիս Ադամյանը, հենակետային գոտին չէր փայլում այնքան, որ կցանկանայինք: Միայն մեկ Ռումյան Հովսեփյանով հեռու չես գնա: Պետք է քանդել մրցակցի գրոհները, երկրորդ կեսում մենք դրա պակասը լավ զգացինք: Թե ինչ փոփոխություններ կկատարի Արմեն Գյուլբուդաղյանցը, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է՝ առանց Հենրիխ Մխիթարյանի մեզ համար շատ դժվար է: Ինչպես նաև բարդ կլինի առանց Կարլեն Մկրտչյանի, այս ֆուտբոլիստները բացակայում են: Մարկոսը լիարժեք մարզավիճակ դեռ չի հավաքել, Արաս Օզբիլիսը ևս, դրա վառ վկայությունը նրա իրացրած անկյունայինն է:

Վերջին 7 խաղից 6-ում մեր տղաները չեն հաղթել կամ պարտվել 1 գնդակից ավելի տարբերությամբ: Խոսքը վերաբերում է արտագնա խաղերին: Եվ վերջին 6 խաղից 4-ում տարած պարտությունները եղել են 1:2 հաշվով, այսինքն դրսում վերջին 6 խաղից 4-ում պարտվել են 1:2 հաշվով:

Չնայած այդ ամենին՝ ես հավատում եմ, որ մերոնք կհաղթեն: Կկատարեմ ավելի զգույշ կանխատեսում. «Հայաստանի հավաքականը չի պարտվի և գոլերը տոտալ 3,5-ից քիչ»՝ 2,55 գործակցով:

Օրդինար: Պարտված
Եվրո-2020, ընտրական փուլ
20:00/15 հկտ
Ֆինլանդիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ