Ֆերնանդո Վերդասկո — Ռաֆայել Նադալ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

01:00, 16 մրտ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Masters շարքի տղամարդկանց մրցաշարի երրորդ շրջանի Ֆերնանդո Վերդասկո — Ռաֆայել Նադալ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում 22 գեյմից շատ կլինի: 

Վերդասկոյի եւ Նադալի նոր հանդիպումը. նրանք աներեւակայելի հանդիպում անցկացրեցին Ավստրալիայի առաջնությունում, այդ ժամանակ 5 խաղափուլերում հաղթեց Ֆերնանդոն: Նրանք այժմ զուգախաղով հանդես են գալիս միասին, վերջերս շատ բարդ եւ միեւնույն ժամանակ գեղեցիկ հանդիպում անցկացրեցին Բրայան եղբայրների հետ: Նրանք միմյանց ուղղակի հիասքանչ գիտեն: Անձնական խաղերով 15:3 առջեւում է Նադալը, բայց վերջին 4 խաղերից երեքում Վերդասկոն հաղթել է: Բայց այդուհանդերձ Նադալը մնում է ակնհայտ ֆավորիտ: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Վերդասկոն այնքան է սովորել Ռաֆայի խաղին, որ կրկին կկարողանա պայքար մղել, հնարավոր է, որ կարողանա թեկուզ մեկ սեթ հաղթել: Վերջիվերջո նկատելի է, որ Ռաֆան հեռու է թոփ-մակարդակից, բոլորի հետ ստիպված է լինում պայքարել: Առաջին շրջանում հաղթեց Ժիլ Մյուլլերին, բայց խնդիրներ եղան: Ինչպես Վերդասկոն, լյուքսեմբուրգցին եւս ձախլիկ է, հզոր մատուցումներ է կատարում, մոտենում է ցանցին: Վերդասկոն եւս կարող է նման ոճով խաղալ: Նա շատ տաղանդավոր խաղացող է, բայց գլխի հետ խնդիրներ ունի: Բայց համոզված եմ, որ Ռաֆայի հետ խաղում կտրամադրվի: Խաղադրույք եմ կատարում նրա վրա, որ խաղում 22 գեյմից շատ կլինի: Այդուհանդերձ Վերդասկոյի սեթի վրա խաղադրույք չեմ կատարի: Հնարավոր եմ համարում Ռաֆայի օգտին 7:6, 6:4 հաշիվը:

Օրդինար: Պարտված
ATP Masters, Ինդիան-Ուելս, երրորդ շրջան
01:00/16 մրտ
Ֆերնանդո Վերդասկո - Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ