«Ֆերենցվարոշ» – «Սլովան»: Կանխատեսում և խաղադրույք

22:00, 20 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Ֆերենցվարոշ» – «Սլովան» (Բրատիսլավա) Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Ֆերենցվարոշը» գլխավորում է Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։ Եթե համեմատենք Ռուսաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» խաղերը, ապա որոշակի նմանություն նկատվում է ինչպես խաղաոճում, այնպես էլ գրանցված արդյունքների մեջ։ Հունգարիայի չեմպիոնը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը։ Առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան հանդիպմանը «Ֆերենցվարոշը» հաղթեց 5։1 հաշվով։

Ավելի բարդ խնդրի էր բախվել «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ «Սլովանը» ՉԼ-ի որակավորման առաջին փուլում առավելության էր հասել Բաթումիի «Դինամոյի» նկատմամբ։ Առաջին խաղում, չնայած թվային առավելությանը, Սլովակիան ներկայացնող թիմը չկարողացավ հաղթանակ տանել (0:0): Պատասխան խաղի հիմնական ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին, իսկ ավելացված ժամանակում հյուրերը կարողացան կամային հաղթանակ տանել։ Գոլ բաց թողնելով 104-րդ րոպեին՝ «Սլովանը» կարողացավ հաղթել։ 115-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բարսեղյանը, իսկ 4 րոպե անց Վայսի խփած գոլը հաղթանակ պարգևեց թիմին։

Այդ խաղից հետո «Սլովանը» 1։2 հաշվով պարտվել է Սլովակիայի Ֆորտունա լիգայի առաջին տուրի խաղում՝ զիջելով «Պոդբրեզովային»։ Բնականաբար, այդ հանդիպմանը «Սլովանը» դաշտ էր դուրս եկել գրեթե երկրորդ կազմով, չնայած Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ֆերենցվարոշին»։ Չերչեսովի թիմը դեռ չի սկսել պայքարը ներքին առաջնությունում և ֆիզիկապես ավելի լավ մարզավիճակում է, քան մրցակիցը։ Ընդհանրապես, Չերչեսովի թիմերը գրեթե միշտ ֆիզիկական առումով խնդիրներ չեն ունենում։ Կարծում եմ, որ տանտերերը կարող են հաղթել, բայց «Ֆերենցվարոշի» հաղթանակի համար սահմանվել է ընդամենը 1․45 գործակիցը։ Տանտերերի ֆորա (-1) խաղադրույքն ստացել է 1․75 գործակիցը, որը մի փոքր ռիսկային է, քանի որ այլընտրանք գրեթե չկա։ Կարծում եմ՝ եթե խաղի ընթացքում հաշիվը դառնա 2։0, ապա թիմերից գոնե մեկը ևս մեկ գոլ կխփի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․97 գործակիցը։

2 թիմերն էլ խնդիրներ ունեն պաշտպանությունում։ Բացի այդ, «Ֆերենցվարոշի» վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ են եղել։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:00/20 հլս
«Ֆերենցվարոշ» – «Սլովան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ