«Ֆեներբահչե» – «Մոնակո». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:45, 27 հլս 2016
«Дождь» հեռուստաընկերության թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլի «Ֆեներբահչե» – «Մոնակո» առաջին հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Ստամբուլի «Շյուկրյու Շարաջողլու» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թուրքական ակումբը կհաղթի:

«Ֆեներբահչե» — «Մոնակո»՝ բավական լավ զույգ, որոնք հանդիպեցին արդեն այսպիսի վաղ փուլում: «Մոնակոն» վերջին խաղարկությունների մշտական հաճախորդն է: Թիմը սովոր է խաղալ այս մրցաշարում, և ամենակարևորը՝ սովոր է ՉԼ-ի օգնությամբ բավական լուրջ գումարներ աշխատել:

«Ֆեներբահչեն» վաղուց չկա եվրագավաթների որակավորման փուլերում, բայց մնացել է ուժեղ ոչ միայն թուրքական դաշտում, այլ նաև եվրոպական ֆոնի վրա: Թուրքիա գալիս են հիմնականում աստղերը, չնայած ոչ ամենալավ մարզավիճակում, բայց կարող են դեռ շատ բան անել: Սպասում եմ 2 պորտուգալացի մարզիչների շատ հետաքրքիր դիմակայությանը, դա եվրագավաթներում հաճախ չի պատահում: Բայց այստեղ սկզբունքայնությունը երաշխավորված է: Իհարկե, «Ֆեներբահչեն» կփորձի օգտագործել սեփական տրիբունաների աջակցությունը: Նա կփորձի համոզել երկրպագուներին, որ կյանքը Թուրքիայում ընթանում է բնականոն հունով, չնայած դժվար է հավատալ դրան: Կարծում եմ, որ տրամադրվածությունն այս խաղում որոշիչ կլինի: Գումարած դրան, կարծում եմ, որ «Ֆեներբահչեի» հարձակման գիծն ավելի լավն է: «Մոնակոն» հավանաբար պաշտպանությունից կխաղա, իսկ իր շանսերը կփորձի փնտրել պատասխան խաղում:

Խաղադրույք եմ կատարում «Ֆեներբահչեի» հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ
22:45/27 հլս
«Ֆեներբահչե» – «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ