«Ֆեներբահչե» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 03 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Ֆեներբահչե» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղում հաջողության կհասնի անգլիական ակումբը: 

Եվրոպական ակումբային ֆուտբոլի տոնը շարունակվում է: Այսօր կկայանան Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում լինելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ժոզե Մոուրինյոյի գլխավորրած թիմը մեկնել է Ստամբուլ, կմրցի տեղի լեգենդար ու տիտղոսակիր ակումբներից մեկի` «Ֆեներբահչեի» հետ:

Անգլիական ակումբը թուրքական ֆուտբոլի կենտրոն է մեկնել ակնհայտ ֆավորիտի կարգավիճակում: Մեզ համար ամենակարևորն այն է, որ վերջապես թիմի հայտացուցակ է վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ժոզե Մոուրինյոն նրան միանշանակ կընդգրկի առնվազն պահեստայինների թվում, բայց բրիտանական մամուլը Հենրիխին սպասում է հիմնական կազմում: Թիմի հետ Թուրքիա չի մեկնել Մեմֆիս Դեպայը: Ֆիլ Ջոնսը վնասվածք ունի:

Թուրքիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը դիմակայության առաջին ռաունդում զիջել էր խոշոր 1:4 հաշվով: Սակայն տանը, ինչպես գիտենք, Ֆեներբահչեն միշտ էլ հաջող է հանդես գալիս: Օգնում են, ինչպես ասում են, սեփական պատերը: Գլխավոր մարզչի ամենամեծ սպասելիքները կապված են հարձակման գծի առաջատար Ռոբին Վան Պերսիի հետ: Հոլանդացի ռմբարկուն աչքի է ընկել առաջին խաղում: Նույնը կփորձի անել նաև իր ակումբի սեփական մարզադաշտում:

Ավելին, քան կանխատեսել «Ման Յունայթեդի» հաղթանակն այս խաղում, պետք չէ: Բոլոր առումներով այսօր պետք է Մոուրի թիմը վաստակի 3 միավոր: Մաղթենք, որ Մխիթարյանն էլ օգտակար գործողությամբ աչքի ընկնի:

Օրդինար: Պարտված
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
22:00/3 նյմ
«Ֆեներբահչե» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ