«Ֆեներբահչե» — «Կրասնոդար». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:00, 22 փտր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ֆեներբահչե» — «Կրասնոդար» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ երկու թիմերին կհաջողվի գոլ խփել, ինչպես նաև խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թուրքերը 2,5-ից շատ դեղին քարտ կստանան: 

«Կրասնոդարը» հիանալի տպավորություն թողեց առաջին խաղում: Հաճախ չես տեսնի ռուսական թիմերին ֆիզիկապես այդքան լավ պատրաստված տարվա առաջին պաշտոնական խաղերին: «Ցուլերը» հյուրերին գերազանցեցին խաղային բոլոր առումներով, և հաշիվը պետք է ավելի խոշոր լիներ:

Հասկանալի է, որ լավ ֆիզիկական վիճակը դեռևս հաջողության երաշխիք չէ, բացի դրանից անհրաժեշտ է խաղային տոնուս հավաքել: Այդ խնդիրները դեռևս կան, և դրանից ոչ մի տեղ չես անհետանա: Առանձնահատուկ այն երևում էր Ֆյոդոր Սմոլովի մոտ, ով, համարվելով հարավայինների գրոհների մեծ մասի եզրափակողը, հաճախ սխալվում էր տեխնիկապես կամ տակտիկապես:

«Ֆեներբահչեն» իր հերթին լրջորեն հիասթափեցրեց: Թիմն անպատրաստ էր երևում, խառնված, և ինչը հատկապես աչքի ընկավ, անհետաքրքիր: Դիկ Ադվոկատից շատերն են դժգոհ Թուրքիայի մայրաքաղաքում՝ ունենալով, երևի թե, ամենաաստղային կազմը Սուպերլիգայում, ստամբուլցիներն արդեն մրցաշրջանի կեսին, ըստ էության, կորցրել են չեմպիոնի տիտղոսի շանսերը, այժմ էլ հայտնվել են եվրագավաթից դուրս մնալու շեմին:

Հարազատ տրիբունաները առաջ կմղեն «Ֆեներին», և հատկապես ընդմիջումից հետո, եթե չհաջողվի գոլ խփել մինչ այդ, հետևաբար հաճախակի են ազատ գոտիներ մնալու: Հաշվի առնելով «Կրասնոդարում» այնպիսի խաղացողների առկայությունը, ինչպիսիք են Կլասսոնը և Պոդբերեզկինը, ովքեր արդեն ցույց են տվել իրենց արագությունը, արագ որոշումներ կայացնելու և նուրբ փոխանցումներ տալու կարողությունը, կարելի է ենթադրել, որ հյուրերը, ինչպես առաջին խաղում, գոլ խփելու բավականաչափ հնարավորություններ կունենան:

Բացի դրանից, հավանաբար ինչպես և առաջին հանդիպումը, սա էլ անցնելու է բավական նյարդային իրավիճակում: Կրասնոդարում 43 խախտում արվեց և ցույց տրվեց 5 դեղին քարտ: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով խաղի ընթացքում ճնշման աճը և ավելի կատաղի տրամադրված տրիբունաները, մենք կտեսնենք ինչ-որ նման բան նաև պատասխան խաղում:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 0:1)
21:00/22 փտր
«Ֆեներբահչե» - «Կրասնոդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 0:1)
21:00/22 փտր
«Ֆեներբահչե» - «Կրասնոդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ