«Ֆեներբահչե» – «Բարսելոնա»: Կանխատեսում և խաղադրույք

21:45, 20 մրտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ֆեներբահչե» – «Բարսելոնա» բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպման վերաբերյալ:

«Ֆեներբահչե»

Թուրքական ակումբը հրաշալի ընթացք է հավաքել և այժմ 4-րդ տեղում է, սակայն վեր բարձրանալու հնարավորություն ունի: «Ֆեներբահչեն» նախորդ 7 խաղից 5-ում հաղթանակ է տարել, այդ թվում՝ վերջին 3 խաղում, ընդ որում, բոլոր հաղթանակներն էլ գրանցել է 10 միավորի տարբերությամբ:

Տանը ստամբուլյան ակումբը գրեթե անպարտելի է: Ընդամենը մեկ պարտություն է գրանցվել, այն էլ՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ մրցավեճում: Իսկ նախորդ 6 հաղթանակներից 5-ը «Ֆեները» տարել է 10 միավորի առավելությամբ:

Պետք է նշել, որ տնային հաղթական շարքի ընթացքում «Ֆեներբահչեն» 88 միավորից պակաս չի վաստակել, իսկ 3 անգամ նույնիսկ հատել է 100 միավորի սահմանը:

Ամեն ինչ կատարյալին մոտ է, սակայն առաջիկա մրցակիցն անհարմար է թուրքական թիմի համար: Կողմերի միջև կայացած նախորդ 9 մրցավեճում «Ֆեները» 8 պարտություն է կրել:

Կատալոնական ակումբն ի զորու է ընդհատել տանտերերի հաջող շարքը:

«Բարսելոնա»

Կապտանռնագույնները բավականին վստահ տեսք ունեն ու հաղթել են նախորդ 6 խաղից 5-ում: Միայն «Մոնակոյի» հետ տնային խաղում կատալոնացիները սայթաքեցին: Ամեն դեպքում, ընթացիկ մրցաշրջանի ընթացքում «Բարսան» արտագնա խաղերում հզոր տեսք չունի: Մեկնարկային 2 հաղթանակից հետո թիմը 9 խաղից բաղկացած անհաջող շարք ունեցավ: Այդ ընթացքում «Բլաուգրանան» 7 պարտություն կրեց: Բայց նախորդ երկու ուղևորությունները հաջող էին:

Պետք է նշել, որ նախորդ 8 արտագնա մրցավեճից 6-ում «Բարսան» 80 միավորից ավելի բաց չի թողել, իսկ նախորդ 3-ում մրցակիցները 76-ից ավելի միավոր չեն վաստակել:

Առաջարկում եմ «Բարսելոնայի» հաղթանակ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրալիգա
21:45/20 մրտ
«Ֆեներբահչե» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ