«Ֆեյենորդ» – «Ռոմա»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Ռոման» վերջին խաղերում ընդամենը 1 անգամ է գոլ բաց թողել։ Իտալական ակումբը բավական կազմակերպված է գործում և թույլ չի տալիս մրցակիցներին շատ գոլային պահեր ստեղծել։ Նույնիսկ դերբիում 10 հոգով խաղալիս «Ռոմայի» պաշտպանությունը չքանդվեց։
Դատելով այս իրավիճակից՝ Մոուրինյուն խաղային այդ մոդելից չի հրաժարվի նաև այս անգամ։ Հատկապես հաշվի առնելով, որ սա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա խաղ է։ Մրցակիցն էլ շատ ագրեսիվ է։
«Ֆեյենորդը» վստահորեն գլխավորում է Նիդերլանդների առաջնության մրցաշարային աղյուսակը և, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոն։ Արնե Սլոտի գլխավորած թիմը ժամանակակից է, կազմակերպված և տակտիկապես գրագետ։ Տնային խաղում «Ֆեյենորդը» կգործի առաջին համարով։
Ընտրում եմ 1-ին խաղակեսում անկյունայիններով «Ֆեյենորդի» հաղթանակը՝ 1․73 գործակցով։ Ինչպես նաև՝ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը, որի համար սահմանվել է 2․34 գործակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: