«Ֆեյենորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 15 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Ֆեյենորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը կհաղթեն:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հանդիպումներին ավանդույթների համաձայն հաջորդում է Եվրոպա Լիգային նվիրված օրը: Հին մայրցամաքի բազմաթիվ ակումբներ, որոնք հիմնականում ունեն հավասար հնարավորություններ, սկսում են պայքարը այս մրցաշարի գավաթի համար: Բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում լինելու է aնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունյանցիների մրցակիցը կլինի Ռոտերդամի «Ֆեյենորդը»

Ժոզե Մոուրինյոյի գործերը հիասքանչ էին ընթանում մինչև մանկունյական դերբին: «Կարմիր սատանաների» համար սկզբունքային այդ խաղում հաղթանակն ուղեկցեց Գվարդիոլային ու «Մանչեսթեր Սիթիին»: Այդ խաղից հետո հայտնի դարձավ, որ թիմում կորուստներ կան: Ցավոք, վնասվածք է ստացել Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստն առաջիկա 10 օրը կանցկացնի լազարեթում: Ջոնսը նույնպես խաղադաշտ դուրս չի գա: Հանգստանալու հնարավորություն կստանան Պոգբան, Իբրահիմովիչն ու Ռունին:

«Ֆեյենորդի» խաղին այսօր շատ շատերը ծանոթ չեն, բայց համոզված եմ, գլխավոր մարզչին հիշում են գրեթե բոլորը: Ռոտերդամցիներին մարզում է լեգենդար Ջովանի Վան Բրոնխորստը կամ պարզապես Ջիոն: Ներքին առաջնության մեկնարկում աշխարհի 2010 թվականի առաջնության լավագույն գոլերից մեկի հեղինակն այս խաղում չի կարողանա հույս դնել Էլյերո Էլիայի վրա: Հարձակվողը ներքին առաջնության մեկնարկային խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն վնասվածքի պատճառով արդեն 1 ամիս է, ինչ բացակայում է: Դարպասապահ Կենետ Վերմերն ու պաշտպան Սվեն Վան Բեեկը նույնպես խաղին հետևելու են հանդիսատեսի կարգավիճակում:

Չնայած առանցքային ֆուտբոլիստների կորստին ու հանգստի հնարավորություն տալուն, համարում եմ, որ ֆավորիտը մանկունյանցիներն են: Ասեմ ավելին` համարձակվում եմ կանխատեսել նրանց հաղթանակը: «Մանչեսթեր Յունայթեդ» — Հ2 – 1.84

Օրդինար: Պարտված
ԵԼ, խմբային փուլ, առաջին տուր
21:00/15 սպտ
«Ֆեյենորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ