«Ֆեյենորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

21:00, 15 սպտ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Ֆեյենորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կլինի նվազագույնը հինգ դեղին քարտ։ 

Շատ դժվար է հիմա հասկանալ՝ Ժոզե Մոուրինյոն ինչպես կվերաբերվի Եվրոպայի լիգային։ Չգիտեմ՝ նա ինչպես կխաղա այնտեղ։ Չեմ բացառում այն գործոնը, որ «Յունայթեդը» կխաղա ոչ հիմնական կազմով։ Դա վերաբերվում է նաև Ռոտերդամում խաղին։ Հնարավոր է՝ երիտասարդ ֆուտբոլիստների խումբը շանս կստանա։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ «Յունայթեդը» մտադրություն ունի անցնել այս մրցաշարի ողջ ճանապարհը։ Ինչ վերաբերվում է «Ֆեյենորդին»,ապա թիմը շատ լավ է սկսել մրցաշրջանը, բառացիորեն հաղթում է բոլոր մրցակիցներին։ Վերջին տուրերում «Ֆեյենորդը» հաղթել է մրցակիցներին ընդհանուր 7։2 հաշվով։

Ուշադրություն կդարձնեի այն բանի վրա, որ այս հանդիպմանը կաշխատի իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, իսկ դա բավական արյունածարավ անձ է։ Եթե մենք նայենք նախորդ մրցաշրջանում առաջնության և Իսպանիայի գավաթի նրա վիճակագրությունը, ապա նա ցույց է տվել 138 դեղին քարտեր 23 խաղում։ Կարծում եմ՝ այլ կարգի խաղում ևս նա դրանով աչքի կընկնի։

Օրդինար: Պարտված
Եվրոպայի լիգայի խմբային փուլ, առաջին տուր
21:00/15 սպտ
«Ֆեյենորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ