«Ֆեյենորդ» – «Այաքս»: Ռոտերդամում թեժ է լինելու

22:00, 05 ապր 2023
Նիդերլանդների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ռոտերդամի «Ֆեյենորդը» սեփական խաղադաշտում կմրցի Ամստեդամի «Այաքսի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հաջողությանն ավելի մոտ կլինեն դաշտի տերերը։

2023 թվականին այս թիմերը հասցրել են մրցել երկու անգամ։ Հունվարին գրանցվեց 1։1 հաշիվը, իսկ մարտին «Ֆեյենորդն» արտագնա հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Տանտերերը շատ վստահ տեսք ունեն և ներքին առաջնությունում 8-ական միավոր առաջ են 2-3-րդ տեղերը բաժանող «Այաքսից» ու «ՊՍՎ Էյնդհովենից»։ Սեփական խաղադաշտում «Ֆեյենորդն» անպարտելի է այս մրցաշրջանում։

Ներքին ասպարեզում «Այաքսը» ևս կայուն է խաղում հյուրընկալվելիս (ընդամենը մեկ պարտություն Էրեդիվիզիում) և միայն եվրագավաթներում է հաճախ պարտվել։

Կարծում եմ՝ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։ Սակայն «Այաքսը» չունի այլ մրցաշար, որտեղ կարող է տիտղոս նվաճել։ Այդ պատճառով հյուրերն ամեն ինչ կանեն չպարտվելու համար։

Ընտրում եմ «Ֆեյենորդը» չի պարտվի ու խաղի գոլերի տոտալը 2,5-ից շատ խաղադրույքը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Նիդերլանդների գավաթ
22:00/5 ապր
«Ֆեյենորդ» – «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ