Ֆարերյան կղզիներ – Հայաստան: Կանխատեսում և խաղադրույք
Ֆարերյան կղզիների հավաքականը տնային խաղերում միշտ խնիդրներ է ստեղծում ցանկացած մրցակցի համար։ Այս հավաքականի տնային հանդիպումները հիմնականում գոլառատ չեն լինում։ Վերջերս կայացած Լեհաստանի հետ խաղն ավարտվել է 0։2 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում հիասթափեցրեց։ Ամբողջ երկրորդ խաղակեսում ունենալով թվային առավելություն՝ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը ոչ միայն չկարողացավ գոլ խփել, այլ բաց թողեց երկուսը։
Արհեստական խոտածածկով ստադիոնում տանտերերն առավելություն են ունենալու։ Չեմ կարծում, որ կստացվի կարճ ու միջին փոխանցումներով խաղ ցուցադրել։ 2 թիմերն էլ փորձելու են շեշտը դնել ստանդարտների և հակագրոհների վրա։
Ֆարերյան կղզիների հավաքականը տնային խաղում ոչ-ոքի է գրանցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (1:1): Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը շատ հաճախ խնդիրներ է ունենում գոլային պահեր ստեղծելու և իրացնելու հարցում, ենթադրում եմ, որ գոլառատ հանդիպում չենք տեսնի։
Այն թիմը, որը կբացի հանդիպման հաշիվը, կփորձի մեծ ուժերով պաշտպանվել։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․77 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: