Եվրոպա լիգայի սուպերէքսպրեսս․ Խաղում ենք 23,55 գործակցով

00:05, 03 նյմ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգն» այս անգամ Եվրոպա լիգայի 5 խաղից բաղկացած սուպերէքսպրեսս է առաջարկում: 

«Արսենալ» — «Ցրվենա Զվեզդա»

Վենգերի թիմը վերջին շրջանում վատ հանդես չի գալիս, եթե չհիշենք «Ուոտֆորդից» կրած պարտությունը։ H խմբում «Արսենալը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը ՝ իր մոտակա մրցակիցներին շրջանցելով ոչ ավել ոչ պակաս 5 միավորով։ Եվ հենց այդ մրցակիցներից մեկն էլ հյուրընկալվելու է «Էմիրեյթս»։ Խոսքը իհարկե «Ցրվենա Զվեզդայի» մասին է։ Սերբիայում «Արսենալը» թեթև զբոսանք չունեցավ, ինչպես շատերը կանխատեսում էին, բայց մենք գիտենք, որ «զինագործները» եվրագավաթներում շատ հաճախ են վատ խաղում դրսում։ Փորձեք հիշել նախորդ մրցաշրջանում «Արսենալի» հանդիպումը «Լուդոգորեցի» դեմ Չեմպիոնների լիգայում, որտեղ Օզիլի հիասքանչ գնդակի շնորհիվ միայն 88-րդ րոպեին անգլիացիները հաղթանակ կորզեցին։ Լոնդոնում իհարկե այլ հանդիպում է սպասվում։ Ինչ կարող է անել «Ցրվենա Զվեզդան» «Արսենալի» դեմ «Էմիրեյթսում» ՝ դժվար է ասել։ Առաջարկում ենք հետևյալ խաղադրույքը․ «Արսենալի» անհատական տոտալը (2,5)-ից շատ։ Vivarobet-ում այս խաղադրույքի համար սահմանված է 2,35 գործակիցը։

«Ռեալ Սոսիեդադ» — «Վարդար»

Ցավով պետք է նշենք, որ մակեդոնական «Վարդարը» իսկապես առայժմ պատրաստ չէր Եվրոպա լիգային։ Այո, այն, ինչ նրանք արեցին որակավորման փուլում իսկապես հավասար էր սխրանքի, բայց խմբային փուլում թիմի մոտ ոչինչ չի ստացվում։ 3 հանդիպում, 3 պարտություն։ 1 խփած և 14 բաց թողած գնդակ։ Տիգրան Բարսեղյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմը այս անգամ հյուրընկալվում է մի մարզադաշտ, որտեղ անգամ  «Ռեալը» և  «Բարսելոնան» են դժվարությամբ խաղում։ Եվ իսկապես․ կապտանռնագույնները նույնիսկ երկար տարիներ չէին կարողանում հաղթել այստեղ։  «Անոետայում» պետք է որ գոլառատ հանդիպում ստացվի։ Առաջարկում ենք կատարել խաղադրույք, որ տանտերերը կհաղթեն, իսկ խաղի գոլերի տոտալը կգերազանցի (3,5)-ը։  Համենայն դեպս միմյանց դեմ մրցում են 11 գնդակ խփած և 14 գնդակ բաց թողած երկու թիմեր։ Սահմանված է 1,81 գործակիցը։

«Լացիո» — «Նիցա»

«Լացիոն» հիասքանչ է մեկնարկել մրցաշրջանը։ Հաղթանակ Իտալիայի սուպերգավաթում։ Հիասքանչ ելույթներ Ա սերիայում և թիմը չորրորդ հորիզոնականում է 28 միավորով։ Նույնքան ունի նաև «Յուվեն», իսկ նրանցից առաջ միայն «Ինտերն» է և «Նապոլին»։ Հիասքանչ մարզավիճակում է Չիրո Իմոբիլեն։ Եվրոպա լիգայում ևս թիմը խնդիրներ չունի։ Երեք հանդիպում երեք հաղթական ելքով։ Մրցակիցը Կլաուդիո Ռանիերիի «Նիցան» է։ Ֆրանսիական ակումբի կազմում կան կատարողներ ի դեմս Մարիո Բալոտելիի կամ փորձառու Ուեսլի Սնեյդերի, բայց Իտալիայի մայրաքաղաքում կարծում եմ շատ բարդ կլինի նրանց ինչ-որ բան անել։ Ճիշտ է, Ռանիերին վերադառնում է Իտալիա և խաղալու է իտալական թիմի դեմ, բայց նրանց հաղթելը կարծում եմ քաղցր կլինի փորձառու մասնագետի համար, ով ժամանակին մարզում էր «Ռոման»։ Չեմ կարծում, որ «Լացիոն» խնդիրներ կունենա։ Հռոմեական թիմերը փայլում են եվրագավաթներում վերջին շրջանում և այս խաղն էլ պետք է որ բացառություն չլինի։ Խաղադրույք ՝ «Լացիոյի» հաղթանակ 1,46 գործակցով։

«Ռուսենբուրգ» — «Զենիթ»

Ռոբերտո Մանչինիի թիմը հիասքանչ ելույնթներ է ունենում Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Թիմը երեք խաղում երեք հաղթանակից բացի կարողացել է 11 գնդակ խփել ՝ սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը 2-ը։ Եթե նայենք ՈՒԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակին, ապա կտեսնենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության թիմերից ռուսական ակումբը ռեյտինգով զիջում է միայն «Արսենալին»։ Նորվեգիայում հեշտ հանդիպում չի սպասվում Մանչինիի սաներին։ «Ռուսենբուրգը» տանը բավական ամուր թիմ է, ավելի ամուր քան հյուրընկալվելիս։ Ներքին առաջնությունում «Ռուսենբուրգը» չափազանց առաջ է ընկել իր մրցակիցներից և հիմա ողջ ուշադրությունը կենտրոնացնելու է Եվրոպա լիգայի վրա, քանզի «Զենիթին» և «Ռեալ Սոսիեդադին» շատ առաջ թողնել պետք չէ։ Չնայած այդ ամենին, «Զենիթը» ֆավորիտ է խաղում։ Մեր առաջարկած խաղադրույքն է «Զենիթի» հաղթանակը 2,05 գործակցով։

«Վիկտորիա Գիմարաեշ» — «Մարսել»

«Վիկտորիա Գիմարաեշը» տանը բավական ամուր թիմ է։ Նրանք մեկնարկային տուրում նույնիսկ հաղթում էին «Զալցբուրգին», բայց արդյունքում հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի։ «Մարսելը» մեկ անգամ չէ այս մրցաշրջանում, որ ապացուցել է, որ եթե տրամադրվի ու նվիրվի խաղին ամբողջ ոգով, ապա թիմի մոտ շատ բան կարող է ստացվել։ Նրանք նույնիսկ հաղթում էին համաշխարհային ֆուտբոլի ահ ու սարսափ առաջացնող գերհզոր հարձակվողական թիմին ՝ ՊՍԺ-ին, բայց Կավանիի հիասքանչ գոլը տուգանայինից փրկեց մայրաքաղաքայիններին։ Պորտուգալիայում «Մարսելը» կտրամադրվի նույն կերպ և կփորձի լուծել խմբից դուրս գալու հարցերը, քանզի եթե զուգահեռաբար «Զալցբուրգն» էլ հաղթի «Կոնյասպորին», ապա ավստրիական ակումբը կապահովի իր տեղը փլեյ-օֆֆ փուլում, իսկ ահա ֆրանսիացիները կանեն դա մոտ 99 տոկոսով։ Համենայն դեպս եկեք ռիսկի չդիմենք և խաղադրույք չկատարենք արդյունքի վրա։ Առաջարկում ենք խաղադրույք․ «Մարսելի» գոլերի տոտալը շատ (1,5)-ից: Սահմանված է 1,85 գործակիցը։

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա․ խմբային փուլ․4-րդ տուր
00:05/3 նյմ
«Արսենալ» — «Ցրվենա Զվեզդա»
Եվրոպա լիգա․ խմբային փուլ․4-րդ տուր
00:05/3 նյմ
«Ռեալ Սոսիեդադ» — «Վարդար»
Եվրոպա լիգա․ խմբային փուլ․4-րդ տուր
00:05/3 նյմ
«Լացիո» — «Նիցա»
Եվրոպա լիգա․ խմբային փուլ․4-րդ տուր
00:05/3 նյմ
«Ռուսենբուրգ» — «Զենիթ»
Եվրոպա լիգա․ խմբային փուլ․4-րդ տուր
00:05/3 նյմ
«Վիկտորիա Գիմարաեշ» — «Մարսել»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ