Եվրոպա լիգայի սուպերէքսպրեսս․ Խաղում ենք 21,50 գործակցով

23:05, 19 հկտ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգն» այս անգամ Եվրոպա լիգայի 5 խաղից բաղկացած սուպերէքսպրեսս է առաջարկում: 

«Զենիթ» — «Ռուսենբուրգ»

«Զենիթը» ուղղակի ֆանտաստիկ տեսք ունի Եվրոպա լիգայի այս խաղարկությունում։ Թիմը ութ գնդակ է խփել ու որևէ խնդիրներ պետք է որ չունենա այս խմբի հետագա խաղերում ևս։ «Ռուսենբուրգը» իր հերթին կարողացել է հաղթել միայն խմբի վերջատար «Վարդարին» այն էլ տանը։ Խաղով ևս «Ռուսենբուրգը» չի տպավորում։ Կարծում եմ «Զենիթը» առանց դժվարությունների հաղթանակ կտանի այս խաղում։ Որպես խաղադրույք առաջարկում ենք «Զենիթի» հաղթանակը ասիական հանդիկապով (-1,5): Սահմանված է 2,05 գործակիցը։

«Դինամո» Կիև — «Յանգ Բոյզ»

«Դինամոն» առաջին երկու տուրերում հաղթանակներ տարավ։ Առավել վստահ էր տնային հաղթանակը «Սկենդենբերուի» դեմ խաղում։ Առաջիկա կիրակի «Դինամոն» ներքին առաջնությունում անչափ կարևոր հանդիպում ունի «Շախտյորի» հետ։ Սակայն նույնիսկ ներքին առաջնությունում երկրորդ տեղով ընթանալը չպետք է պատճառ հանդիսանա, որ դինամոյականները ուշադրությունը կենտրոնացնեն միայն այդ խաղի վրա։ Նախ և առաջ պետք է հաջող խաղալ «Յանգ Բոյզի» հետ։ 

Շվեյցարական ակումբի գործերը ներքին առաջնությունում շատ լավ են։ Մեկնարկային 11 տուրերից հետո թիմը ունի 23 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սակայն Եվրոպա լիգայում թիմը բավական թշվառ խաղ է ցուցադրում։ Երկու ոչ-ոքի ոչ այդքան ուժեղ մրցակիցների դեմ, երկուսն էլ 1։1 հաշվով։ «Դինամոն» պետք է, որ կոտրի այդ կարծրատիպը և ինչպես նախորդ երկու խաղերում, այնպես էլ հիմա, թիմը արդյունավետ ֆուտբոլ կցուցադրի։ Առաջնությունում ևս «Դինամոն» հաճախ է խփում ու դա անում է բավականին գեղեցիկ կերպով։ «Դինամոյի» անհատական տոտալը շատ (1,5)-ից մեր առաջարկած խաղադրույքն է այս խաղի համար։ Սահմանված է 1,70 գործակիցը։

«Բրագա» — «Լուդոգորեց»

Պորտուգալական ակումբը ոչ այդքան վաղ անցյալում խաղացել է Եվրոպա Լիգայի խաղարկության եզրափակչում։ Այդ ժամանակ Ռադամել Ֆալկաոյի «Պորտուն» հաղթեց «Բրագային»։ Մեծ հաշվով այդ ամենը այս խաղի հետ կապ չունի, սակայն պարզից էլ պարզ է, որ «Բրագան» ավելի մեծ փորձ ունի եվրագավաթներում, քան «Լուդոգորեցը»։ Պորտուգալացիները երկու անընդմեջ հաղթանակ են տարել, գլխավորում են C խմբի մրցաշարային աղյուսակը։ «Լուդոգորեցը» ունի չորս միավոր։ Հանդիպում է, որը կարող է որոշել խմբի առաջատարին։ 

Հիշելով «Լուդոգորեցի» եվրագավաթային անցյալը ՝ հարկ է նշել, որ թիմը հյուրընկալվելիս այդքան ուժեղ կռվող մարտիկ չէ, ինչպես տանը։ Նույնիսկ տարիներ առաջ Մադրիդի «Ռեալը» խնդիրներ ունեցավ Բուլղարիայում «Լուդոգորեցի» դեմ։ Նման կարևորագույն խաղում տանտերերը կվերցնեն իրենց հասանելիքը։ Ներքին առաջնությունում «Բրագան» լավագույն վիճակում չէ։ Պորտուգալական ակումբը պետք է հատուցի իր երկրպագուներին վատ արդյունքների համար։ «Բրագայի» հաղթանակը 2,24 գործակցով մեր առաջարկած խաղադրույքն է այս խաղի համար:

«Միլան» — ԱԷԿ

«Միլանը» չափազանց բարդ երեք միավոր վաստակեց երկրորդ տուրում։ Վերջին րոպեներին Մոնտելայի սաները կարողացան կորզել երեք միավոր «Ռիեկայի» դեմ խաղում։ Իտալական Ա սերիայում թիմը գրեթե նույն սցենարով պարտվեց «Ինտերին»։ Վերջին րոպեներին Մաուրո Իկարդին հաղթանակ բերեց Լուչանո Սպալետիի թիմին։

Ինչպես երևում է, այս տարի ևս «Միլանը» մեծ դժվարություններ է ունենալու ներքին առաջնությունում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար։ Այդ իսկ պատճառով շատ հավանական է, որ արդեն հիմա իտալական գրանդը շեշտը դնի միայն Եվրոպա Լիգայի վրա, քանզի այս մրցաշարում հաղթանակի դեպքում «ռոսոներիները» հնարավորություն կստանան մասնակցելու ամենահեղիկավոր մրցաշարին ՝ Չեմպիոնների լիգային։ ԱԷԿ-ը հարմար մրցակից է, մանավանդ տնային խաղում։ Նվազագույնը երկու գոլ «Միլանը» կխփի։ «Միլանի» անհատական տոտալը շատ (1,5)-ից մեր առաջարկած խաղադրույքն է այս խաղի համար։

«Էվերթոն» — «Լիոն»

Երբ նայում ես E խմբին, առաջին հերթին որպես ֆավորիտ առանցնացնում ես այս երկու թիմերին։ Սակայն իրավիճակը այդքան էլ բարենպաստ չէ ո՛չ «Էվերթոնի», ո՛չ «Լիոնի» համար։ Դրա հիմնական մեղավորը «Ատալանտան» է, ով հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում։ Անչափ կարևոր հանդիպում է «Գուդիսոն Պարկում» առաջին հերթին Ռոնալդ Կումանի համար։ Թիմը երկու խաղերից հետո ընդամենը մեկ միավոր է վաստակել ու եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ 

«Լիոնը» չի պարտվել, բայց և առայժմ չի զգացել հաղթանակի բերկրանքը։ Զույգային այս երկու խաղերը թիմերի մեջ շատ բան կորոշեն այս խմբում։ Կանխատեսում ենք, որ հանդիպումը գոլառատ կստացվի։ «Լիոնի» կազմում փայլում է Մարիանո Դիասը, ում մասին դրական էր արտահայտվել նաև «Լիոնի» նախագահը։ Նա շնորհակալություն էր հայտնել ֆրանսիական ակումբի նախկին ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմային, ում խորհրդով հենց «Լիոնը» ձեռքբերեց Մարիանոյին «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Էվերթոնը» ևս հիասքանչ ֆուտբոլիստներ ունի առջևի գծում։ Չմոռանանք լեգենդար Ուեյն Ռունիի ներկայության մասին։ Մեր առաջարկած խաղադրույքն է ընդհանուր խաղի տոտալը շատ (2,5)-ից։

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
21:00/19 հկտ
«Զենիթ» — «Ռուսենբուրգ»
Եվրոպա լիգա․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
23:05/19 հկտ
«Դինամո» Կիև — «Յանգ Բոյզ»
Եվրոպա լիգա․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
23:05/19 հկտ
«Բրագա» — «Լուդոգորեց»
Եվրոպա լիգա․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
23:05/19 հկտ
«Միլան» — ԱԷԿ
Եվրոպա լիգա․ Խմբային փուլ․ 3-րդ տուր
23:05/19 հկտ
«Էվերթոն» — «Լիոն»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ