Եվրոպա լիգայի սուպերէքսպրեսս․ Խաղում ենք 20,93 գործակցով

23:05, 28 սպտ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգն» այս անգամ Եվրոպա լիգայի 6 խաղից բաղկացած սուպերէքսպրեսս է առաջարկում: Վերցրել ենք մրցաշարին մասնակցող ամենաուժեղ թիմերի հանդիպումները և խաղում ենք 20,93 գործակցով։

ԲԱՏԷ — «Արսենալ»

«Արսենալը» կամաց-կամաց մարզավիճակ է հավաքում։ «Լիվերպուլին» 0։4 հաշվով պարտվելուց հետո «զինագործները» սթափվեցին և ԱՊԼ-ի վերջին 3 խաղում 7 միավոր են վաստակել։ Ընդ որում, այդ միակ ոչ-ոքին թիմը խաղացել է «Չելսիի» հետ դրսում։ Արդյունքում Վենգերի թիմը բարելավեց իր տեղը մրցաշարային աղյուսակում և այժմ 7-րդն է։ Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա այստեղ «Արսենալը» մեկնարկել է «Քյոլնի» նկատմամբ տարած վստահ հաղթանակով (3:1): Սանչեսը հրաշալի մարզավիճակում է, լոնդոնցիների խաղը մեծամասամբ հենց չիլիացուց է կախված։ Կասորլան, Չեմբերսն ու Կոկլենը վնասվածքի պատճառով բաց կթողնեն առաջիկա խաղը։

ԲԱՏԷ-ն եվրագավաթային ճանապարհը մեկնարկել է ոչ-ոքիով։ Բելառուսական ակումբը հյուրընկալվելիս առաջին տուրում 1։1 ավարտեց «Ռեդ Սթարի» դեմ խաղը։ Ներքին առաջնությունում Բորիսովի թիմը 51 միավորով 3-րդն է և առաջատար Սոլիգորսկի «Շախտյորին» զիջում է ընդամենը 2 միավորով։

«Զինագործները» կարգով մի գլուխ բարձր են իրենց մրցակցից։ ԲԱՏԷ-ի կազմում չկան Սանչեսի, Լակազետի և Օզիլի մակարդակի կատարողներ։ Իհարկե, հյուրերն առաջիկա խաղի բացահայտ ֆավորիտն են։ Առաջարկում ենք ««Արսենալ» և Շատ 1,5» խաղադրույքը։ Գործակիցը 1,71 է։

«Աթլետիկ» Բիլբաո — «Զարյա»

«Աթլետիկը» բարկացած ու մոտիվացված է։ Բասկերը Լա Լիգայի վերջին տուրի խաղում 3։1 հաշվով հաղթում էին 10 հոգով խաղացող «Մալագային», բայց խաղավերջում ձեռքից բաց թողեցին 3 միավորը (3:3): Հաջող մեկնարկից հետո բասկերը միավորներ կորցրեցին և այժմ գտնվում են ներքին առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։ Եվրոպա լիգայի մեկնարկային խաղում «աթլետները» Բեռլինի «Հերտայի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։ Պետք է տանը հաղթել և վերականգնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։

Ինչ վերաբերում է «Զարյային», ապա ուկրաինական թիմը ԵԼ-ում մեկնարկել է «Էստերսունդից» կրած տնային պարտությամբ (0:2)։ Ներքին առաջնության վերջին 3 խաղում Լուգանսկի թիմը չի կարողացել հաղթել՝ 1 պարտություն և 2 ոչ-ոքի։ Գործերն այնտեղ լավ չեն ընթանում։

«Աթլետիկը» խաղում է տանը և բացահայտ ֆավորիտ է։ Բոլորը գիտեն, որ բասկերը տնային խաղերում լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում։ Տանտերերը պարզապես ավելի ուժեղ են և պարտավոր են հաղթել, մանավանդ, որ առաջին տուրում միավորներ են կորցրել։ Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ։ «Աթլետիկ» (-1,5)» խաղադրույքը։ Գործակիցը 1,65 է։

«Լացիո» — «Զյուլտե-Վարեգեմ»

Հռոմեական ակումբը վատ չի մեկնարկել նոր մրցաշրջանը։ Ա Սերիայում թիմը 11 միավորով չորրորդն է, իսկ Եվրոպա լիգայի առաջին տուրում 3։2 հաշվով հաղթել է «Վիտեսին»։ Չիրո Իմոբիլեն լավ մարզավիճակում է։ «Լացիոն» գոլառատ ֆուտբոլ է ցուցադրում։ Թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում խփել է 16 և բաց թողել 10 գնդակ։

Ինչ վերաբերում է «Զյուլտե-Վարեգեմին», ապա բելգիական ակումբն առաջին տուրում տանը 1։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Նիցայից», իսկ ներքին առաջնությունում երրորդն է։ Առաջիկա խաղում հյուրերին դժվար թե հաջողվի դրական արդյունք գրանցել։

«Լացիոն» կարգով ու ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ գերազանցում է մրցակցին։ Գումարած դրան, հռոմեացիները տանն են խաղալու։ Առաջարկում ենք «Խաղակես/խաղ — «Լացիո»/«Լացիո» խաղադրույքը։ Գործակիցը 1,53 է։

«Միլան» — «Ռիյեկա»

«Միլանն» անկասկած առաջիկա խաղի ֆավորիտն է: Ընդհանրապես, մասնագետները կարծում են, որ «ռոսոներները» Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկն են: Համենայնդեպս դա դեռ հիմա, քանի դեռ մրցաշարին չեն միացել ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը:

Վինչենցո Մոնտելայի թիմը Եվրոպա լիգայում մեկնարկեց «Աուստրիայի» նկատմամբ տարած 5:1 հաշվով արտագնա հաղթանակով: Ներքին առաջնությունում «Միլանը» 6 տուրից հետո 12 միավորով վեցերորդն է: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը լուրջ համալրումներ ունեցավ, ինչի շնորհիվ սկսել է ավելի վստահ ու կազմակերպված խաղ ցուցադրել:

Ինչ վերաբերում է «Ռիյեկային», ապա խորվաթական ակումբը ԵԼ-ի մեկնարկային տուրում տանը 1:2 հաշվով զիջեց ԱԵԿ-ին: Ներքին առաջնությունում Կեկի գլխավորած թիմը 10 խաղից հետո 22 միավորով երկրորդն է:

«Միլանը» մոտիվացված ու բարկացած է, քանի որ առաջնության վերջին խաղում 0:2 հաշվով պարտվել է «Սամպդորիային»: Եվրոպա լիգային միլանցիները մեծ նշանակություն են տալիս: Թիմային խաղով, կարգով ու ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ տանտերերը մի քանի գլուխ բարձր են մրցակցից: Առաջարկում ենք «Հ1 և Շատ 1,5» խաղադրույքը: Գործակիցը 1,71 է:

«Մակաբի Տել-Ավիվ» — «Վիլյառեալ»

«Վիլյառեալը» մնացել է առանց գլխավոր մարզչի: Անհաջող ելույթներից հետո Ֆրան Էսկրիբային հեռացրին զբաղեցրած պաշտոնից: 0:4 հաշվով պարտություն «Խետաֆեից», 0:3՝ «Ռեալ Սոսյեդադից» և 0:1 «Լևանտեից»: Վերջին 3 խաղում «դեղին սուզանավը» գոլ չի խփել, փոխարենը բաց է թողել յոթը: Թիմում ճգնաժամ է: «Վիլյառեալը» ներքին առաջնությունում 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: Եվրոպա լիգայում ամեն ինչ դեռ լավ է ընթանում: Մեկնարկային տուրում «Վիլյառեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց «Աստանային»:

Ինչ վերաբերում է «Մակաբիին», ապա իսրայելական թիմը եվրագավաթային ճանապարհը մեկնարկել է Պրահայի «Սլավիայից» կրած արտագնա պարտությամբ (0:1): Առաջնության վերջին տուրում «Մակաբին» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Հաիֆայի» հետ: Թեպետ մրցակիցն ամենաթույլը չէր, բայց թիմը մտածում էր Եվրոպա լիգայի առաջիկա հանդիպման մասին և խնայում էր ուժերը:

«Մակաբին» խաղալու է տանը: Առաջին տուրում իսրայելցիները պարտվել են և հարազատ երկրպագուների աջակցությամբ կփորձեն ամեն գնով միավոր կամ միավորներ վաստակել: «Վիլյառեալն» իր հերթին հոգեբանական վատ վիճակում է: Առաջարկում ենք «1X» խաղադրույքը՝ տանտերերը չեն պարտվի: Գործակիցը 1,75 է:

«Լիոն» — «Ատալանտա»

«Լիոնն» անհաջող է մեկնարկել Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունը: Թիմը 7 տուրից հետո 12 միավորով 7-րդն է: Պաշտպանությունում խնդիրներ կան, «Լիոնը» շատ է բաց թողնում (10 գնդակ): Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա եվրագավաթում Գենեսիոյի թիմը մեկնարկեց «Ապոլոնի» դեմ ոչ-ոքիով (1:1):

«Ատալանտան» վատ չի մեկնարկել նոր մրցաշրջանը: Եվրոպա լիգայի առաջին տուրի խաղում իտալական ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը և խմբի առաջատարն է: Ա Սերիայում թիմն իններորդն է:

Երկու թիմերն էլ կարողանում են առջևի գծում սուր գրոհներ կազմակերպել ու գոլեր խփել, բայց պաշտպանությունում խնդիրներ կան: Երկու թիմերն էլ վերջին խաղերում գոլ են բաց թողել: «Լիոնը» խաղում է սեփական երկրպագուների աջակցությամբ և կգնա առաջ: «Ատալանտայի» պաշտպանությունն անթերի չէ, հետևաբար մեծ է տանտերերի գոլի հավանականությունը: Բայց «Լիոնը» սեփական դաշտում 3 գոլ է բաց թողնում համեստ «Դիժոնից»: Մի խոսքով, «Ատալանտան» էլ գոլ խփելու մեծ շանսեր ունի: «Երկուսն էլ կխփեն»՝ 1,62 գործակից:

Սուպերէքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում ստացանք 20,93 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
ԵԼ, H խումբ, 2-րդ տուր
21:00/28 սպտ
ԲԱՏԷ — «Արսենալ»
ԵԼ, J խումբ, 2-րդ տուր
21:00/28 սպտ
«Աթլետիկ» Բիլբաո — «Զարյա»
ԵԼ, K խումբ, 2-րդ տուր
21:00/28 սպտ
«Լացիո» — «Զյուլտե-Վարեգեմ»
ԵԼ, D խումբ, 2-րդ տուր
23:05/28 սպտ
«Միլան» — «Ռիյեկա»
ԵԼ, A խումբ, 2-րդ տուր
23:05/28 սպտ
«Մակաբի Տել-Ավիվ» — «Վիլյառեալ»
ԵԼ, E խումբ, 2-րդ տուր
23:05/28 սպտ
«Լիոն» — «Ատալանտա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ