Եվրոպա լիգայի եզրափակիչ․ «Չելսի» — «Արսենալ»․ Կանխատեսում ԲՌ թիմից

23:00, 29 մյս 2019
Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ կմրցեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը ներկայացնող երկու ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»։

Եվրոպա լիգայի եզրափակչի մասին ֆուտբոլային տեսանկյունից գրեթե չի խոսվել։ Բոլորս քննարկում էինք, թե արդյոք Մխիթարյանը կմեկնի Բաքու, իսկ հետո սկսեցինք քննարկել, թե ինչու չի մեկնում, ճի՞շտ էր նրա որոշումը, և այլն և այլն։ Ամեն դեպքում Մխիթարյանը սթափ որոշում է կայացրել։ Սակայն այս տիրույթում եկե՛ք մի պահ կտրվենք այդ ամենից և փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասվելու խաղային 90 րոպեների ընթացքում։

«Չելսին» վատ մրցաշրջան չանցկացրեց։ Սարիի թիմը, չնայած տևական վայրիվերումներին, ԱՊԼ-ում մրցաշրջանը ավարտեց երրորդ հորիզոնականում։ «Ազնվականների» երկրպագուների մի զգալի մաս ի ցույց է դնում այն փաստը, որ այս տարի ԱՊԼ-ի 1-ին և 2-րդ տեղի թիմերը լավագույնն էին մրցաշարի պատմության մեջ, իսկ իրենց սիրելի թիմը եզրափակել է տարին նրանց թիկունքում։ Ամեն դեպքում հստակ է մեկ բան․ Ազարը Բաքվում ամենայն հավանականությամբ անց է կացնելու վերջին խաղը «կապույտների» կազմում։ 28-ամյա բելգիացին կցանկանա «Չելսիում» անցկացրած տարիներն ավարտել տիտղոսով։

«Արսենալի» վրա ճնշումը մեծ է։ Այս մասին խոսել էր նաև ՄՅՈւ-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ «Զինագործները» 5-րդն են ԱՊԼ-ում մրցաշրջանի վերջնական արդյունքներով։ Նրանք ամեն բան անելու են եզրափակչում հաղթելու և երկու տարվա դադարից հետո Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։

Ակնհայտ է, որ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն էլ է հավելյալ մոտիվացիա հյուսիսլոնդոնղիների համար։ Դրա մասին է վկայում Սոկրատիսի «կարոտած» գրառումներն ու ֆուտբոլիստների տարատեսակ կոչերը ուղղված Հենոյին։

Կարծում եմ՝ «Արսենալը» նվաճելու է Եվրոպա լիգայի գավաթը։ Չմոռանանք Ունայ Էմերիի մասին, ով այս մրցաշրջանում հաղթանակներ տանելու գիտակ է։ 2,15 գործակից է առաջարկում այս խաղադրույքի համար Vivaro բուքմեյքերական ընկերությունը։

 

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա 2018-19․ եզրափակիչ
23:00/29 մյս
«Չելսի» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ