Եվրոպա լիգա. «Ալաշկերտ» – «Կայրաթ». կանխատեսում

19:00, 12 օգս 2021
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի ղազախական «Կայրաթին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

Այն մարդիկ, ովքեր չեն դիտել առաջին խաղը, կարող են մտածել, որ «Ալաշկերտը» բաց է թողել հաղթելու հնարավորությունը, քանի որ խաղն ավարտվել է 0։0, իսկ երևանյան թիմի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Իրականում, պատկերը լրիվ հակառակն էր։ Ղազախական թիմը մի շարք գոլային պահեր ուներ։ Կարելի է ասել, որ բախտը ժպտաց «Ալաշկերտին», թեև Հայաստանի գործող չեմպիոնը ևս գոլային պահեր ուներ։

Այս խաղում, կարծում եմ, «Ալաշկերտն» ավելի վստահ հանդես կգա։ Կօգնի նաև երկրպագուների աջակցությունը։ Բավականին բարդ հանդիպում է սպասվում։ «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, շատ վտանգավոր է հակագրոհների ժամանակ։ Ի դեպ, հիմնականում հենց Կամոյի շնորհիվ էլ ստացվում է պաշտպանությունից արագ անցում կատարել հարձակման։

Փաստացի, թիմերը կորցնելու ոչինչ չունեն։ Առաջին խաղն էլ կարելի է մոռանալ։ Հաջորդ փուլ անցնելու համար պետք է հաղթել այս խաղում և կարևոր չէ՝ դա կլինի հիմնական կամ լրացուցիչ ժամանակում, թե հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։ Այս խաղի 2 հավանական սցենար եմ պատկերացնում։ Կամ «Ալաշկերտը» կպարտվի, բայց գոլ կխփի, կամ կհաղթի նվազագույն հաշվով։ Չնայած նրան, որ հյուրերը կարգով ավելի բարձր են, հավատում եմ, որ «Ալաշկերտը» նվազագույնը մեկ գոլ կխփի։

Ընտրում եմ՝ «Ալաշկերտը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․48 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
19:00/12 օգս
«Ալաշկերտ» – «Կայրաթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ