Եվրոպա լիգա. «Ալաշկերտ» – «Կայրաթ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

18:00, 05 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» – «Կայրաթ» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղի վերաբերյալ։

«Ալաշկերտը» նոր մրցաշրջանից առաջ բավականին հետաքրքիր համալրումներ էր կատարել, սակայն առայժ չի տպավորում իր խաղով։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը Ուելսը ներկայացնող համեստ «Կոնաս Կի Նոմադսն» էր, որը գրեթե սիրողական մակարդակի ֆուտբոլ էր խաղում։ Մեր չեմպիոնը երկու խաղերում էլ համոզիչ տեսք չուներ։ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը 2։2 խաղաց մրցակցի դաշտում, իսկ տանը հաղթեց 1։0 հաշվով։

Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։ Մրցակիցը Երևանում առավելության հասավ նվազագույն հաշվով, իսկ սեփական դաշտում հաղթեց 3։1։

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի հեռանալն ու շուտափույտ վերադարձը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ։ Եթե այդ ամենին գումարենք նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արարատ-Արմենիայից» կրած խոշոր հաշվով պարտությունը (0։3), ապա ստացվում է, որ թիմը հոգեբանական առումով լուրջ խնդիրներ ունի։

Ղազախստանի չեմպիոնը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, լավ կազմ ունի։ «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքում առավելության հասավ բավականին ուժեղ թիմի՝ Հայֆայի «Մաքաբիի» նկատմամբ։

Երկրորդ փուլում «դեղինների» մրցակիցը սերբական «Ցրվենա Զվեզդան» էր։ «Կայրաթը» տանը հաղթեց 2։1 հաշվով, սակայն արտագնա խաղում չկարողացավ դիմակայել մրցակցի գրոհներին և հինգ անպատասխան գոլ բաց թողեց:

«Կայրաթն», անկասկած, խաղամակարդակով ավելի բարձր է և փորձառու։ Հաշվի առնելով նաև այն, որ առաջին հանդիպումը կայանալու է Ալմաթիում, առաջարկում եմ խաղադրույք կատարել, որ ղազախական թիմի գոլերի տոտալը կլինի 2.5-ից շատ, որի համար Vbet-ն առաջարկում է 2.80 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
18:00/5 օգս
«Ալաշկերտ» – «Կայրաթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ