Եվրոպա լիգա. «Ալաշկերտ» – «Կայրաթ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 12 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» – «Կայրաթ» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի վերաբերյալ։

Հայաստանի չեմպիոնն Ալմաթիում կայացած մրցավեճում, անկեղծ ասած, զարմացրեց։ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը մրցակցի դաշտում բավականին վստահ էր գործում։ Ճի՛շտ է, «Ալաշկերտը» հանդիպման մեկնարկում մի փոքր լարված էր, բայց շատ արագ հասկացավ, որ «Կայրաթն» այնքան էլ սարսափելի չէ։ Երևանյան թիմն աստիճանաբար հավասարեցրեց խաղը և նույնիսկ կարճ ժամանակահատվածով գնդակից զրկեց ղազախներին։

Ի վերջո, «Ալաշկերտի» ակտիվությունը տվեց իր արդյունքը։ Դաշտի տերերը խախտեցին կանոններն իրենց տուգանային հրապարակում, սակայն Ալեքսանդր Գլիշիչի անպատասխանատու մոտեցումը հյուրերին զրկեց հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորությունից։

«Ալաշկերտը» խաղը շարունակեց նույն մարտավարությամբ և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, բայց եզրափակիչ փոխանցումը կամ հարվածը չէր ստացվում։

«Կայրաթն» առաջին դիմակայությունում չօգտագործեց իր ամբողջ ներուժը։ Տանտերերը կարծես մեծ ցանկությամբ չէին գործում և չափից ավելի հյուրընկալ էին մրցակցի նկատմամբ։

Ղազախական թիմի խոհանոցում ակնհայտ խնդիրներ կան։ Այն բանից հետո, երբ նախկին գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին տեղափոխվեց երկրորդ Բունդեսլիգա, պաշտոնակատար նշանակվեց ղըրղզ Կիրիլ Կեկերը։ 42-ամյա մասնագետն առայժմ չի կարողանում իր շուրջը համախմբել կոլեկտիվին և հաճախ կոնֆլիկտներ է ունենում ֆուտբոլիստների հետ։ Այս ամենը չի կարող բացասական չանդրադառնալ թիմի վրա։

«Ալաշկերտը» լավ շանս ունի Երևանում արդյունքի հասնելու համար, բայց բարդ կլինի դա իրագործել։ Հյուրերն, անկախ ամեն ինչից, հզոր կազմ ունեն և Երևան են ժամանելու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Սակայն մեր չեմպիոնը երկրպագուների մեծ աջակցության շնորհիվ կարող է հրաշք գործել։

Ես ռիսկի կգնամ և կընտրեմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ն առաջարկում է 1.90 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
19:00/12 օգս
«Ալաշկերտ» – «Կայրաթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ