Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչներ. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:05, 07 ապր 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Իսպանիայի և Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսումներ է արել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա դիմակայությունների վերաբերյալ: Մեր փորձագետը պատմել է, թե ինչի վրա ավելի լավ կլինի խաղադրույքներ կատարել «Բորուսիա Դորտմունդ» — «Լիվերպուլ», «Աթլետիկ Բիլբաո» — «Սևիլիա», «Վիլյառեալ» — «Սպարտա Պրահա» և «Բրագա» — «Շախտյոր Դոնեցկ» զույգերում: Այս զույգերի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին:

«Բորուսիա Դորտմունդ» — «Լիվերպուլ»

Գիտեմ, որ բուքմեյքերները մեծ առավելությամբ «Բորուսիային» համարում են Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտ: Իհարկե, դորտմունդցիները Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտն են, նրանց առջև հստակ խնդիր կա դրված 2 մրցաշարերում, որտեղ Տուխելի թիմը հաջող է հանդես գալիս: Խոսքը Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի մասին է: «Մեղուները» վատ շանսեր չունեն: Կարծում եմ, որ դորտմունդցիները 2 մրցաշարերում էլ կարող են հաղթել: Հետևաբար «Բորուսիայի» հաղթանակի օգտին գործակիցների նման բաշխումը հասկանալի է: Հնարավոր է՝ բուքմեյքերները չեն հավատում, որ «Սևիլիան» 3 տարի անընդմեջ կհաղթի նույն մրցաշարում: Անդալուսցիներն անկայուն են խաղում, այս մրցաշրջանում Էմերիի թիմը ոչ մի արտագնա հաղթանակ չի տարել:

Եթե խոսենք այս զույգի մասին, ապա չեմ բացառում, որ հնարավոր ամեն բան կարող է պատահել: Կլոպն իր զենքով կարող է հաղթել «Բորուսիային»: Մենք տեսնում ենք, թե ինչպես է «Լիվերպուլը» վազում ու պրեսինգի դիմում, բայց դրա հետ մեկտեղ մերսիսայդցիների հին խնդիրները շարունակում են մնալ: Թիմը կարող է իր համար խնդիրներ ստեղծել ու սեփական դարպասին գոլեր բերել: Երբեմն դա վերածվում է այնպիսի իրադարձությունների, ինչպիսին «Սաութհեմփթոնից» վերջին տուրում կրած պարտությունն էր: Այդ պատճառով էլ «Բորուսիան» ֆավորիտ է համարվում: «Լիվերպուլն» ուժերը սպառում է նաև առաջնությունում, որտեղ մերսիսայդցիները դեռ կարող են պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար:

Ընդհանուր առմամբ համաձայնվում եմ բուքմեյքերների հետ, «Բորուսիան» ինձ համար Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտն է: Խաղադրույք եմ կատարում Տուխելի թիմի հաղթանակի վրա, որը շատ գրավիչ ֆուտբոլ է խաղում և արդեն հասցրել է պայքարից դուրս թողնել «Տոտենհեմին» ու «Պորտուին», ովքեր նույնպես բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում: Իսկ դորտմունդցիները թե՛ «Տոտենհեմին», թե՛ «Պորտուին» շատ հեշտ հաղթեցին: Գերմանական ակումբը նրանց հետ խաղերում 4 անընդմեջ հաղթանակ տարան: Այս ամենը խոսում է նրա մասին, որ «Բորուսիան» կարող է հաղթել Եվրոպա լիգայում:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/7 ապր
«Բորուսիա Դորտմունդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Աթլետիկ Բիլբաո» — «Սևիլիա»

Անկեղծ ասած այստեղ էլ կարող է ամեն ինչ լինել: Ընդհանրապես համակրում եմ իսպանական ակումբներին: Ափսոս, որ ճակատագիրը նրանց արդեն 1/4 եզրափակչում հանդիպեցրեց: Ավելի վաղ «Վալենսիան» նույնպես պայքարից դուրս մնաց իսպանական դիմակայությունում: «Սևիլիայի» և «Աթլետիկի» զույգում ճոճանակը ցանկացած կողմ կարող է ճոճվել: Թիմերը գերազանց գիտեն միմյանց, նրանք ցանկանում էին խուսափել վաղաժամ հանդիպումից, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Իմանալով, թե ինչպես է այս մրցաշարին վերաբերվում «Սևիլիան», չի կարելի բացառել, որ անդալուսցիները 3-րդ տարին անընդմեջ կխաղան որոշիչ խաղում: Ճիշտ է, «Աթլետիկն» էլ առանց բախտի գործոնի և մրցավարական սխալի չանցավ 1/4 եզրափակիչ, բայց Եվրոպա լիգան միշտ հարուստ է անակնկալներով: Ո՞վ կմտածեր, որ «Դնեպրն» այնպես հանդես կգար նախորդ մրցաշրջանում, որ կանցներ «Նապոլիին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով անդալուսցիների փորձն ու մրցաշարին ծանոթ լինելը, խաղադրույք եմ կատարում «Սևիլիայի» վրա: Էմերիի թիմի պահեստայինների նստարանը բասկերինից ավելի երկար է:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/7 ապր
«Աթլետիկ Բիլբաո» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Վիլյառեալ» — «Սպարտա Պրահա»

Կարծում եմ, որ այս զույգում Եվրոպա լիգայի ապագա ֆինալիստը չի խաղում, բայց եթե խոսենք ֆավորիտի մասին, ապա այն միանշանակ «Վիլյառեալն» է՝ «Սպարտայի» նկատմամբ ունեցած իմ ողջ հարգանքով հանդերձ: Իսպանացիները շատ լավ են խաղում Եվրոպա լիգայում: «Վիլյառեալը» հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Ի՞նչ կարող ես ասել, երբ Պրիմերայի վերջին տուրում «դեղին սուզանավը» «Բարսելոնային» 0:2 հաշվով պարտվելիս կարողացավ փրկել խաղը: Վստահ եմ, որ բարդ պայքար է ընթանալու, բայց «Վիլյառեալը» կանցնի կիսաեզրափակիչ:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/7 ապր
«Վիլյառեալ» - «Սպարտա Պրահա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Բրագա» — «Շախտյոր Դոնեցկ»

Իհարկե, ֆավորիտն առաջին հերթին «Շախտյորն» է: «Բրագան» նույնպես վտանգավոր ու լավ թիմ է և 1 անգամ չէ, որ Եվրոպա լիգայում շատ հեռու է գնացել: Նրան երբեք պետք չէ թերագնահատել: Հիշում եմ «Սիոնի» դեմ խաղը, որտեղ ամեն ինչ բարդ էր, բայց «Աթլետիկոն» էլ կարող էր չանցնել «ՊՍՎ»-ին: «Շախտյորը» շատ լուրջ ուշադրություն է դարձնում Եվրոպա լիգային: Երբեմն դա լինում է առաջնության հաշվին: Հիշեք «Դնեպր» — «Շախտյոր» հանդիպումը: Ի դեպ, «Շախտյորը» Եվրոպա լիգայի միջոցով կարող է հայտնվել Չեմպիոնների լիգայում: Չեմ զարմանա, եթե «Շախտյորը» հավաքվի և անցնի «Բրագային», այնուհետև դուրս գա մրցաշարի եզրափակիչ: Դա լրիվ իրական է:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/7 ապր
«Բրագա» - «Շախտյոր Դոնեցկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա 2015/16
23:05/7 ապր
Մրցաշարի հաղթող
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ