Եվրոպա լիգա․ «Լեսթեր» – «Նապոլի»․ կանխատեսում

23:00, 16 սպտ 2021
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Լեսթերը» կհյուրընկալի «Նապոլիին»։ «Բուքմեյքերիների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

«Նապոլին» վերջին 10 խաղերում՝ բոլոր մրցաշարերում անպարտելի է։ Լուչանո Սպալետիի թիմը գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում և ամենակարևորը՝ արդյունք է ապահովում։ «Նապոլին» A Սերիայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթեց «Յուվենտուսին»։

«Լեսթերը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի 4-րդ տուրում։ Թիմը խաղում էր սեփական հարկի տակ, սակայն չկարողացավ դրական արդյունքի հասնել։ Այս տարվանից Եվրոպա լիգայի ձևաչափը փոփոխվել է։ Կրճատվել է թիմերի քանակը և կարելի է ասել, որ խաղամակարդակների մեծ տարբերություն չի լինելու։

Եթե այս խաղը կայանար Նեապոլում, անկասկած, ֆավորիտը կլիներ «Նապոլին», սակայն «Լեսթերը» տնային խաղում կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար։ Բնականաբար, գնդակին ավելի շատ տիրելու են հյուրերը, իսկ դաշտի տերերը փորձելու են հակագրոհել, որի համար ունեն լավ հնարավորություններ՝ հաշվի առնելով Ջեյմի Վարդիի և Կելեչի Իհեանաչոյի արագությունը։

Իսկ «Նապոլին» ՎԻկտոր Օսիմհենի և Դրիս Մերտենսի շնորհիվ կարող է վտանգավոր գործել թե՛ դիրքային գրոհների, թե՛ հակագրոհների ժամանակ։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․62 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/16 սպտ
«Լեսթեր» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ