Եվրոպա լիգա․ «Լեսթեր» – «Նապոլի»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 16 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Լեսթեր» – «Նապոլի» Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղի վերաբերյալ։

«Քինգ Փաուեր» ստադիոնում հետաքրքիր դիմակայություն է սպասում։ Ե՛վ «Լեսթերը», և՛ «Նապոլին» գեղեցիկ ու հարձակողական ֆուտբոլ են խաղում։ Բրենդան Ռոջերսը 2019-ից է գլխավորում անգլիական ակումբը և հասցրել է իր փիլիսոփայությունը ներդնել թիմում, իսկ ահա Լուչիանո Սպալետին նոր մրցաշրջանից առաջ ստանձնեց «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Աղվեսները» տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողացան պահպանել թիմի հիմնական կորիզը։ Անգլիական Պրեմիեր լիգայում «Լեսթերն» ունի 2 հաղթանակ և նույնքան պարտություն։ Ռոջերսի թիմը 4-րդ տուրում պարտվեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», չնայած՝ բավականին ագրեսիվ ֆուտբոլ խաղաց։ Մի փոքր մտահոգում է պաշտպանությունը, որը տապալվեց «Վեսթ Հեմի» հետ խաղում։ Հարձակման գիծն էլ, չնայած հնչեղ անունների, չի փայլում արդյունավետությամբ։ Թիմը 4 խաղում խփել է նույնքան գոլ և բաց թողել հինգը։

Ի տարբերություն մրցակցի, «Նապոլին» հրաշալի է սկսել նոր մրցաշրջանը՝ 3 խաղ և 9 միավոր։ Եթե մեկնարկային 2 տուրերում «Աձուրին» հաղթեց կարգով ավելի ցածր մրցակիցների, ապա 3-րդ տուրում առավելության հասավ «Յուվենտուսի» նկատմամբ, ընդ որում՝ «Նապոլին» առաջինն էր գոլ բաց թողել։ Հանուն արդարության պետք է նշել, որ «Ծեր սինյորան» մարտական կազմով չէր խաղում։ Բացակայում էին 6 առանցքային ֆուտբոլիստներ, բայց միևնույնն է, թուրինցիները լուրջ մրցակից էին։ Լուչիանո Սպալետին կարճ ժամանակում հասցրել է կայունացնել թիմի խաղը։ Այժմ «Նապոլին» ավելի հասուն խաղ է ցուցադրում և կենտրոնացած է մնում մինչև վերջին րոպեն։

«Քինգ Փաուերում» լուրջ պայքար է լինելու։ Կարծում եմ՝ թիմերը կուրախացնեն գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար  Vbet-ը սահմանել է 1.63 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/16 սպտ
«Լեսթեր» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ