Եվրոպա լիգա։ Էքսպրես խաղադրույք

23:00, 20 ապր 2023
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների վերաբերյալ։ Երեք խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 2,28։

«Ռոմա» – «Ֆեյենորդ» 

«Ռոման» Ա Սերիայի 3-րդ տեղում է և 2-րդ մրցաշրջանն անընդմեջ հիանալի խաղ է ցուցադրում։ Այո, Ժոզե Մոուրինյուն արդեն առաջնային դիրքերում չէ համաշխարհային ֆուտբոլում, բայց պահպանում է իր բարձր մակարդակը։ «Ռոման» հաղթել է տնային վերջին 10 խաղերից 8-ում։ Այս ընթացքում կայացած 7 խաղերում թիմը 2 և ավելի գոլ է խփել։ 

«Ֆեյենորդը» նույնպես հիանալ ֆուտբոլ է ցուցադրում և գլխավորում է Նիդերլանդների առաջնության մրցաշարային աղյուսակը։ Այո, վերջերս թիմը պարտվել էր «Այաքսին», բայց, ընդհանուր առմամբ, վատ տեսք չունի։ «Ֆեյենորդը» լավ է խաղում արտագնա հանդիպումներում։ Թիմը վերջին 15 արտագնա խաղերից պարտվել է միայն 1-ում։

Ընտրում եմ «Ֆեյենորդի» ֆորա (+1) խաղադրույքը՝ 1․45 գործակցով։

«Սևիլիա» – «Մանչեսթեր Յունայթեդ» 

«Սևիլիան» շտկել է իրավիճակը Լա լիգայում, չնայած մրցաշրջանի ընթացքում մոտ էր վտանգավոր գոտուն։ Նոր գլխավոր մարզչի օրոք թիմը դեռ պարտություն չի կրել։ «Սևիլիան» վերջին 4 խաղերում 7 գոլ է խփել։ Եթե դիտարկենք տնային վերջին 10 հանդիպումները, ապա թիմն ընդամենը 2 պարտություն է կրել։ 

«Օլդ Տրաֆորդում» իսպանական թիմին բախտը ժպտաց, բայց այդ հանդիպման արդյունքը կարող է օգնել թիմին պատասխան խաղում։

«Մանչեսթեր Յունայթեդը» լավ մրցաշրջան է անցկացնում, բայց երբեմն անհասկանալի բաներ են տեղի ունենում թիմի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է 0։7 հաշվով պարտվել «Լիվերպուլին» կամ տանը 0։0 հաշվով ոչ-ոքի խաղալ հետնապահի հետ։ ԱՊԼ-ում Էրիկ տեն Հագի թիմը 3-րդ տեղում և կարող է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճել ներքին առաջնության միջոցով։

Ընտրում եմ «Սևիլիան» գոլ կխփի երկրորդ խաղակեսում խաղադրույքը՝ 1․88 գործակցով։

«Սպորտինգ» – «Յուվենտուս» 

«Սպորտինգը» պարտվել է առաջին խաղում (0:1), բայց պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։ Պորտուգալական թիմը կարող է պայքարել «Յուվենտուսի» հետ։ «Սպորտինգն» անպարտելի է վերջին 6 խաղերում։ 

Ռուբեն Ամորիմի թիմը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել ԱՊԼ-ի առաջատար «Արսենալին»։ Ներքին առաջնությունում «Սպորտինգը» 4-րդ տեղում է և ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր պարգևող տեղից հետ է 9 միավորով։

«Յուվենտուսն» այս մրցաշրջանում լավ հանդես չի գալիս և Ա Սերիայում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Թիմը պարտվել է վերջին 2 խաղերում («Սասուոլոյին» և «Լացիոյին»)։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի վերջին 10 հանդիպումներից 8-ի երկրորդ խաղակեսերում 2 և ավելի գոլ չի գրանցվել։

Ընտրում եմ 2-րդ խաղակեսի գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․57 գործակցով։ 

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/20 ապր
«Ռոմա» – «Ֆեյենորդ» 
Եվրոպա լիգա
23:00/20 ապր
«Սևիլիա» – «Մանչեսթեր Յունայթեդ» 
Եվրոպա լիգա
23:00/20 ապր
«Սպորտինգ» – «Յուվենտուս» 
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ