Եվրո-2024։ Էքսպրես խաղադրույք
Բուլղարիա – Լիտվա
Բուլղարիան խմբում 4-րդ տեղում է։ Թիմը 2 անգամ 0։1 հաշվով պարտվել է Չեռնոգորիային, 0։3 հաշվով զիջել է Հունգարիային և 2 ոչ-ոքի է խաղացել Լիտվայի ու Սերբիայի հետ։ Թիմի վերջին 10 խաղերից 7-ը գոլառատ չեն եղել։
Թիմերի միջև կայացած վերջին 3 խաղերից 2-ում աշխատել է խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը։ Բուլղարիան նոր գլխավոր մարզչի հետ դեռ չի հաղթել տնային որևէ խաղում։
Լիտվան Եվրո-2024-ի ընտրական փուլի 5 տուրից հետո նույնպես 2 միավոր է վաստակել, բայց խփած և բաց թողած գոլերի վատագույն տարբերության պատճառով խմբում վերջին տեղում է։ Թիմի վերջին 10 խաղերից 7-ը գոլառատ չեն եղել։ Բայց վերջին 2 հանդիպումներում աշխատել է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը։ Լիտվան 1։3 հաշվով զիջել է Սերբիային և 2։2 հաշվով ոչ-ոքի խաղացել Չեռնոգորիայի հետ։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
Հունգարիա – Սերբիա
Հունգարիան ավելի քիչ խաղեր է անցկացրել, քան Սերբիան, բայց առաջ է մրցակցից մրցաշարային աղյուսակում։ Թիմը 4 խաղից հետո վաստակել է 10 միավոր և անպարտելի է։ Հունգարիան Սերբիային հաղթել է արտագնա խաղում (2:1): Տնային վերջին 10 խաղերում հունգարացիները պարտվել են 2 անգամ։ Տնային խաղերում Հունգարիան հաղթել է Հունաստանին և Անգլիային, ինչպես նաև ոչ-ոքի խաղացել Գերմանիայի հետ։
Սերբիան ԱԱ-2022-ից հետո անցկացրած 7 խաղերում 1 պարտություն է կրել։ Եվրո-2024-ի ընտրական փուլում սերբերը 2 անգամ հաղթել են Լիտվային և 1 անգամ Չեռնոգորիային, Բուլղարիայի հետ խաղն էլ ավարտվել է ոչ-ոքի։
Արտագնա վերջին 14 հանդիպումներում Ստոյկովիչի գլխավորած թիմը պարտվել է ընդամենը 1 անգամ։ Այս թիմերի միջև կայացած վերջին 4 հանդիպումների 2-րդ կեսերն ավարտվել են 0։0 հաշվով։
Ընտրում եմ 2-րդ խաղակեսում Հունգարիայի ֆորա (0) խաղադրույքը՝ 1․85 գործակցով։
Ուկրաինա – Հյուսիսային Մակեդոնիա
Ուկրաինայի հավաքականը 7 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը Իտալիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ։ Սերգեյ Ռեբրովի գլխավորած թիմն այս ընտրական փուլում 2 պարտություն է կրել, ճիշտ է անգլիացիներին թիմը պարտվել է Ռուսլան Ռոտանի գլխավորությամբ։ Վերջին 10 հանդիպումներում ուկրաինացիները 2-ից ավելի գոլ խփել են միայն 3 խաղերում։ Այս թիմերի միջև առաջին շրջանում կայացած խաղում Ուկրաինան հաղթել էր 3։2 հաշվով։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն անկայուն խաղ է ցուցադրում։ Նախ՝ թիմը 0։7 հաշվով պարտվել էր Անգլիային, հետո 1։1 հաշվով ոչ-ոքի խաղացել Իտալիայի հավաքականի հետ։ Մալթայի նկատմամբ 2 հաղթանակների շնորհիվ մակեդոնացիները դեռ պայքարում են խմբում 2-րդ տեղը գրավելու համար։
Ընտրում եմ Ուկրաինայի գոլերի տոտալը 2-ից քիչ խաղադրույքը՝ 1․47 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: