Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/obxpZB1-ljs
Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար շարունակում եմ խորհուրդներ տալ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղադրույքների հետ կապված: Այժմ, երբ մրցաշարին քիչ ժամանակ է մնացել, խոսում ենք երկարաժամկետ խաղադրույքների մասին, որը կապված է ընդհանուր մրցաշարի հետ, մասնավորապես, թե ով կդառնա Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն: Այս իրադարձության վերաբերյալ գործակիցները հաճելիորեն ուրախացրեցին: Բուքմեյքերների կարծիքով` երկու գլխավոր ֆավորիտների` Թոմաս Մյուլլերի ու Կրիշտիանու Ռոնալդուի գործակիցները 8-ից բարձր են: Դա չափազանց շատ է: Ընդ որում` երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Կրիշտիանու Ռոնալդուի ու երրորդ տեղը հանգրվանող ֆուտբոլիստի միջև մեծ է տարբերությունը: Ինձ հատկապես դուր եկավ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի գործակիցը: 18 գործակցով լիովին խելամիտ է ընտրել այդ իրադարձությունը, քանզի Մորատան Իսպանիայի գլխավոր հարձակվողն է և լինելու է մեկնարկային կազմում:
Դել Բոսկեն բավականին տարօրինակ որոշում կայացրեց` հայտացուցակում չընդգրկելով Պակո Ալկասերին, ով համարվում է ընտրական փուլում Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն: Բացի դրանից, հրավեր չստացավ Ֆերնանդո Տորրեսը, սրանք հարձակվողներ են, ովքեր կարող էին հավակնել կենտրոնական հարձակվողի դիրքին: Արդյունքում ընդամենը մնում է երկու հարձակվող, որոնք կարող են խաղալ կենտրոնում, բայց եթե հաշվի չառնենք այն, որ Սեսկ Ֆաբրեգասը կխաղա «9» համարի դիրքում, որը հուսով եմ, որ արդեն երբեք չի լինի, մնում են միայն Մորատան ու Ադուրիցը: Երկրորդն արդեն 34 տարեկան է: Նա միայն եզրափակում է եզրից կատարված փոխանցումները: Նրան չի սիրում Դել Բոսկեն, իսկ նա ընդգրկված է միայն այն պատճառով, որ կար ընդհանուր կարծիքի ճնշումը: Շատերը քննադատում էին մարզչին նրա համար, որ նա չի վստահում շատ գոլ խփող Ադուրիցին և պետք է 34 տարեկան հասակում նրան շանս տալ խաղալ հավաքականում: Արդյունքում նա գնում է Եվրո, բայց այդքան էլ չեմ հասկանում, թե ինչպես է ներգրավվելու հավաքականում, քանզի «Աթլետիկը» խաղում է միայն եզրից փոխանցումներով, իսկ Իսպանիայի հավաքականն ընդհանրապես այլ ոճով է գործում: Ընկերական խաղերն ինձ միայն համոզեցին, որ Ադուրիցը վատ է հարմարվում հավաքականին: Կարծում եմ` այս հարձակվողը դուրս կգա խաղադաշտ միայն անհաջող խաղերի վերջին րոպեներին: Հնարավոր է նաև հաջող, երբ պետք լինի փոխարինել Մորատային, սակայն մեկնարկում կլինի հենց Մորատան:
Ալվարոն այդքան էլ վատ շանսեր չունի, քանի որ նրա վրա է խաղալու ողջ թիմը, այդ թվում հարձակվողական կիսապաշտպանները` լավագույնները, քան ցանկացած այլ թիմում: Բացի դրանից, լատերալները, վինգերները նույնպես իրենց փոխանցումները հասցեագրելու են հենց Մորատային: Տուգանային հրապարակում բոլոր անդրադարձները լինելու են Մորատայինը: Ընդհանուր առմամբ, Ալվարոն լավ մրցաշրջան անցկացրեց: Հատկապես նա հաջող խաղաց թոփ-մրցակիցների դեմ: Ամենից շատ խփեց իսպանական ակումբներին: Ընդհանրապես ես հավատում եմ Մորատային: Կարծում եմ, որ 18 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ նա կդառնա Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն: Բացի դրանից, Եվրոպայի վերջին երկու առաջնությունների լավագույն ռմբարկուները եղել են իսպանացիներ: Չորս տարի առաջ Ֆերնանդո Տորրեսն էր, ութ տարի առաջ` Դավիդ Վիլյան: Ով համարվում է Իսպանիայի հավաքականի հիմնական հարձակվողը, նա էլ դառնում է Եվրոյի լավագույն ռմբարկուն: Եթե Մորատան հետևի այդ օրինակին, ես միայն ուրախ կլինեմ:
Բայց կա ավելի ակնհայտ ֆավորիտ: Կառաջարկեի խաղադրույք կատարել ոչ միայն Մորատայի, այլև Կրիշտիանու Ռոնալդուի վրա: Բանը նրանում է, որ Պորտուգալիան հայտնվել է շատ հեշտ խմբում: Նրանք խաղալու են Իսլանդիայի, Հունգարիայի ու Ավստրիայի հետ: Պորտուգալիայի հետ համեմատած` շատ թույլ թիմեր են, հետևաբար Ռոնալդուն հնարավորություն ունի մեծ քանակությամբ գոլեր հեղինակել: Նա նաև համարվում է 11 մետրանոցների և տուգանայինների հաստիքային իրացնողը և մոտիվացված է անհատական հաջողություններին:
Այն բանից հետո, երբ նա դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն, եզրափակչում խփեց հաղթական 11 մետրանոցը, նա լավ շանսեր ունի «Ոսկե գնդակը» նվաճելու համար, չնայած նրան, որ չդարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկուն: Կրիշտիանուն շատ մոտիվացված է իրեն ցույց տալ Եվրոպայի առաջնությունում, որը դիտելու է ամբողջ աշխարհը: Քանի որ ողջ թիմը խաղալու է նրա վրա և բացի այդ, սա մեկ սուպերաստղի թիմ է, Ռոնալդուի լավագույն ռմբարկու դառնալու շանսերը նույնիսկ ավելի բարձր են, քան Մյուլլերինը, թեև բուքմեյքերների մոտ նա առաջատար է: Ցանկացած դեպքում, ինձ թվում է, որ 8,75 գործակցով Ռոնալդուի և 18,0 գործակցով Մորատայի վրա խաղադրույքները շատ լավ տարբերակներ են: Հենց այս ֆուտբոլիստների լավագույնը ճանաչվելու շանսերն են առանձնապես լավը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: