Եվրո-2016-ի կիսաեզրափակչի էքսպրեսս. խաղում ենք 6,22 գործակցով

23:00, 07 հլս 2016
Ավարտին է մոտենում Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:  Հուլիսի 6-ին և 7-ին կկայանան կիսաեզրափակչի հանդիպումները, որտեղ կմրցեն համապատասխանաբար Պորտուգալիա — Ուելս և Գերմանիա — Ֆրանսիա զույգերը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է այս 2 խաղերից կազմված «էքսպրեսս» խաղադրույք:

Պորտուգալիա — Ուելս

Եթե Պորտուգալիայի կիսաեզրափակչում հայտնվելը անսպասելի չէր, ապա Ուելսի դեպքում նույնը ասել չենք կարող: Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցող հավաքականը կարողացավ հասնել մինչև կիսաեզրափակիչ և դեռ շարունակում է պայքարը:

Խաղով Ուելսը ավելի լավ տպավորություն թողեց, քան Պորտուգալիան: Սանտուշի սաները հիմնական ժամանակում դեռ ոչ մի հաղթանակ չեն տարել, բայց, ինչպես ասում են, կարևորն արդյունքն է: Պորտուգալացիները փլեյ-օֆֆում տակտիկապես հրաշալի են գործում: Եթե խմբային փուլում նրանք շատ անկազմակերպ էին գործում, ապա մրցաշարի որոշիչ հատվածում պատկերը հակառակն է: Համախմբված խաղի ու ճիշտ մարտավարության շնորհիվ պորտուգալացիները պայքարից դուրս թողեցին նախ Խորվաթիային, ապա նաև Լեհաստանին:

Ուելսի ընտրանին Եվրո-2016-ի գլխավոր բացահայտումն էր: Նախ թիմը բարդ խմբից դուրս եկավ առաջին հորիզոնականով, ապա 1/8 և1/4 եզրափակիչներում պայքարից դուրս թողեց համապատասխանաբար Հյուսիսային Իռլանդիայի և Բելգիայի ընտրանիներին: Վերջինին մասնագետները համարում էին Եվրո-2016-ի գլխավոր ֆավորիտներից մեկը:

Հրաշալի թիմային խաղ, կազմակերպված պաշտպանություն ու արագ հարձակման գիծ. ահա Ուելսի հաղթանակի բանալին Եվրո-2016-ում: Չմոռանանք նաև Գարեթ Բեյլին, ով իր հետևից առաջ է տանում թիմին:

Բուքմեյքերները մի փոքր նախապատվությունը տալիս են Պորտուգալիայի հավաքականին: Դժվար է այս զույգում ֆավորիտ առանձնացնել: Հավասար ուժեր ունեցող թիմեր են, որոնք ունեն ընդգծված առաջատարներ՝ Ռոնալդուն ու Բեյլը: Հետաքրքիր կլինի հետևել «Ռեալի» ֆուտբոլիստների պայքարին:

Զգույշ խաղ կընթանա: Սեղանին դրված է կիսաեզրափակչի ուղեգիրը: Հնարավոր է, որ գործը հասնի լրացուցիչ ժամանակին, հետո նաև 11 մետրանոց հարվածաշարին: Առաջարկում ենք «ոչ-ոքի» խաղադրույքը, որն այս խաղում ամենատրամաբանական ելքն է: Գործակիցը 3,08 է:

Գերմանիա — Ֆրանսիա

Այս հանդիպումը կարող էր զարդարել եզրափակիչը, բայց հանգամանքների բերումով այն կկայանա մի փոքր ավելի վաղ: Այստեղ նույնպես ֆավորիտ չկա: Բուքմեյքերները աննշան առավելություն տալիս են մրցաշարի տանտերերին:

Երկու հավաքականներն էլ ուժեղ հարձակման գիծ ունեն, բայց պաշտպանությունում մի փոքր կաղում են: Ֆրանսիան ընթացիկ Եվրոյում անցկացրած 5 խաղում 11 գոլ է խփել, ինչը մասնակից բոլոր թիմերի մեջ լավագույն արդյունքն է: Գերմանիան իր հերթին հաջողության է հասել 7 անգամ, ինչը նույնպես լավ ցուցանիշ է:

Այստեղ տրամաբանական է այն, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Իսլանդիայի դեմ քառորդ եզրափակչի խաղը ցույց տվեց (5:2), որ ֆրանսիացիները պաշտպանությունում խնդիրներ ունեն, թեպետ առջևի գծում ամեն ինչ հրաշալի է: Երկու հավասար թիմեր, որոնք ունեն ուժեղ հարձակման գիծ: Ինչու՞ չպետք է գրավեն միմյանց դարպասը: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը, որի գործակիցը 2,02 է:

Էքսպրես: Պարտված
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/6 հլս
Պորտուգալիա - Ուելս
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ