Եվրո-2016-ի կանխատեսում. Պորտուգալիան կհաղթի F խմբում, Ռոնալդուն կդառնա թիմի լավագույն ռմբարկուն
Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայում դասվում է ուժեղ թիմերի շարքին, բայց երբեք լուրջ հաջողությունների չի հասել: Փորձեցին լեգենդար Էյսեբիոն ու Ֆիգուն, փորձել և դեռ փորձում է Կրիշտիանու Ռոնալդուն, բայց առայժմ ապարդյուն: Պորտուգալիայի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք չի հաղթել լուրջ մրցաշարերում: Թերևս իր ամենամեծ նվաճմանը Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները հասել են 2004 թվականի տնային Եվրոյում՝ հասնելով մինչև եզրափակիչ: Որոշիչ խաղում տանտերերը նվազագույն հաշվով զիջեցին հույներին, ովքեր անհավատալի կերպով դարձան չեմպիոն:
Լեհաստանում և Ուկրաինայում կայացած Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը նույնպես վատ չդասավորվեց պորտուգալացիների համար, ովքեր հասան մինչև կիսաեզրափակիչ և այնտեղ զիջեցին ապագա չեմպիոններին՝ Իսպանիայի հավաքականին:
Ֆրանսիայում շուտով մեկնարկող Եվրո-2016-ում մասնագետներն այս անգամ էլ պորտուգալացիներին ֆավորիտների թվին չեն դասում, և պատճառը շատ պարզ է: Եթե հանենք Կրիշտիանու Ռոնալդուին և Պեպեին, ապա Սանտուշի թիմում ոչ մի աստղային ֆուտբոլիստ չի մնա: Այո՛, կան նաև Նանին ու Մոուտինյոն, բայց համեմատած գլխավոր ֆավորիտների հետ, պորտուգալացիների թիմային խաղն ու ֆուտբոլիստների անհատական որակները անհամեմատ ավելի ցածր են:
Որակավորման փուլ
Եվրո-2016-ի որակավորման փուլում Պորտուգալիայի ընտրանին Ալբանիայի, Դանիայի, Հայաստանի և Սերբիայի հավաքականների հետ ընդգրկված էր I խմբում: Սանտուշի սաները բավական վստահ անցկացրին ընտրական փուլը՝ 8 խաղում գրանցելով 7 հաղթանակ և 1 պարտություն: Արդյունքում պորտուգալացիները միանգամից Ֆրանսիա մեկնելու ուղեգիր ստացան: Որակավորման փուլում թիմի լավագույն ռմբարկուն Ռոնալդուն էր: Պորտուգալացին իր լավագույն խաղը ցուցադրեց հայերի դեմ: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը նախ Լիսաբոնում գոլ խփեց և ապահովեց իր թիմի նվազագույն հաշվով հաղթանակը, ապա 2015թ. հունիսին հեթ-տրիկ ձևակերպեց Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
Այնուամենայնիվ, չնայած պորտուգալացիները I խմբում զբաղեցրին առաջին հորիզոնականը, Սանտուշի թիմի գրանցած ցուցանիշներն այնքան էլ տպավորիչ չէին: Պաշտպանությունում Պորտուգալիան հաճախ էր սխալվում, իսկ հարձակման գիծն առանձնապես չտպավորեց:
Կազմը Եվրո-2016-ում
Դարպասապահներ. Անտոնի Լոպեշ («Լիոն»), Էդուարդու («Դինամո» З), Ռուի Պատրիսիո («Սպորտինգ»):
Պաշտպաններ. Ալվեշ («Ֆեներբախչե»), Սեդրիկ («Սաութհեմփթոն»), Էլիզեու («Բենֆիկա»), Ֆոնտե («Սաութհեմփթոն»), Պեպե («Ռեալ»), Ռաֆայել Հերեյրո («Լորյան»), Ռիկարդու Կառվալյու («Մոնակո»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):
Կիսապաշտպաններ. Ադրիան Սիլվա («Սպորտինգ»), Անդրե Գոմեշ («Վալենսիա»), Ժոաո Մարիու («Սպորտինգ»), Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Ռենատու Սանչես («Բենֆիկա»), Վիլյամ Կառվալյու («Սպորտինգ»), Ռաֆայել Սիլվա («Բրագա»), Դանիլու Պերեյրա («Պորտու»):
Հարձակվողներ. Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Սուոնսի»), Նանի («Ֆեներբախչե»), Ռիկարդո Կուարեժմա («Բեշիկթաշ»):
Եթե որևէ տարօրինակ բան չպատահի, ապա Սանտուշը դարպասը կվստահի Ռուի Պատրիսիոյին: Այստեղ ամեն ինչ կարծես թե պարզ է:
Պաշտպանությունում ամեն ինչ բարդ է: Պեպեն, չնայած վերջերս այնքան էլ վստահ չի գործում, կլինի թիմի հիմնական կենտրոնական պաշտպանը: Վետերաններ Կառվալյուն ու Ալվեշը իրենց փորձի հաշվին կփորձեն փակել պաշտպանության բացերը: «Սաութհեմփթոնի» Ֆոնտե-Սեդրիկ զույգը կարող է հավաքականում լավ համագործակցել, բայց ազգային ընտրանում ավելի բարձրակարգ պաշտպաններ կան: Հավանաբար Սանտուշը հետին գծում կվստահի Էլիզեու-Պեպե-Կառվալյու-Վիեյրինյա քառյակին: Վերջում ավելացնենք, որ պաշտպանությունը մեծ հաշվով կարելի է համարել պորտուգալացիների թույլ կողմերից մեկը:
Անցնենք միջին գծին: Կիսապաշտպանությունում ամեն ինչ կպտտվի Ժոաո Մոուտինյոյի շուրջ, ով պետք է հասցնի օգնել պաշտպաններին, խափանել մրցակցի գրոհներն ու գնդակ մատակարարել առջևում սպասող Կրիշտիանուին, Կուարեժմային կամ Էդերին:
Հասկանալի է, որ առջևի գծում պորտուգալացիների գլխավոր հույսը Մադրիդի «Ռեալի» աստղն է: Եվ ոչ միայն առջևի գծում: Նանին այնքան էլ լավ մարզավիճակում չէ, Կուարեժման կփորձի Ռոնալդուի հետ առջևի գծում եղանակ ստեղծել, իսկ Էդերն ամենայն հավանականությամբ կհսկի պահեստայինների նստարանը: Հարձակման գծում Սանտուշը ընտրության մեծ հնարավորություն չունի, չնայած ավելորդ է խոսել ընտրության մասին, երբ կա Կրիշտիանու Ռոնալդու: Այլ հարց է, որ եթե պորտուգալացիների 7 համարը վնասվածք ստանա, Պորտուգալիայի համար կարող է ամեն ինչ ավարտվել:
Առանցքային խաղացող. Կրիշտիանու Ռոնալդու
Իհարկե, Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի անվիճելի առաջատարն է, լիդերը: Առանց նրա Պորտուգալիայի հավաքականը միջակ կոլեկտիվ է: Պորտուգալացին Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի լավագույն ռմբարկուն է: Այն ամենին, ինչին վերջին տարիներին հասել է Պորտուգալիայի հավաքականը, հասել է հենց Ռոնալդուի միջոցով: Ավելացնենք, որ հավաքականում անցկացրած 126 խաղերում Ռոնալդուն 58 գոլ է խփել, ինչը լուրջ ցուցանիշ է: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը կարող է բարելավել իր ռմբարկուական ցուցանիշները, մանավանդ, որ F խմբում Պորտուգալիային այնքան էլ բարդ մրցակիցներ բաժին չեն հասել: Մի խոսքով, ասում ենք Պորտուգալիայի հավաքական, հասկանում ենք Ռոնալդու, ասում ենք Ռոնալդու, հասկանում ենք Պորտուգալիայի հավաքական:
Օրացույցը Եվրո-2016-ում
F խումբ
Պորտուգալիա v Իսլանդիա – 14 հունիս, 2016թ.
Պորտուգալիա v Ավստրիա – 18 հունիս, 2016թ.
Պորտուգալիա v Հունգարիա – 22 հունիս, 2016թ.
Պորտուգալիա. կանխատեսումներ
Պորտուգալիան Եվրո-2016-ը կմեկնարկի Իսլանդիայի դեմ հանդիպմամբ: Բուքմեյքերներն այս խաղում պորտուգալացիներին նախապատվություն են տալիս: Սանտուշի սաներն ամենայն հավանականությամբ կհաղթեն իսլանդացիներին:
Խմբային փուլի ամենաբարդ հանդիպումը Պորտուգալիան կանցկացնի հունիսի 18-ին՝ Ավստրիայի ընտրանու դեմ: Ավստրիացիները՝ համեմատած հունգարացիների և իսլանդացիների, իրենցից ավելի լուրջ թիմ են ներկայացնում: Չնայած պորտուգալացիները ոչնչով չեն զիջում ավստրիացիներին, այս խաղում փաստ չէ, որ Ռոնալդուն ու ընկերները կկարողանան հաղթել մրցակցին:
Խմբային փուլը Պորտուգալիան կավարտի Հունգարիայի հավաքականի դեմ խաղով, որում թե՛ կարգով և թե՛ թիմային խաղով Սանտուշի սաները պետք է հաղթեն:
Արդյունքում ստացվում է, որ պորտուգալացիները խմբային փուլում նվազագույնը պետք է 6 միավոր վաստակեն: Պայքարը շարունակելու համար այդքանը բավարար կլինի, իսկ մեկ ձախողումը պետք չէ բացառել: Առաջարկում ենք «Պորտուգալիայի միավորները ՏՇ 5,5» խաղադրույքը, որի գործակիցը 1,55 է:
Բուքմեյքերները պորտուգալացիներին համարում են F խմբի ֆավորիտ: Իրոք, Ավստրիային, Հունգարիային ու Իսլանդիային Պորտուգալիան ոչնչով չի զիջում, և դեռ մի բան էլ առավել է, քանի որ կազմում ունի Կրիշտիանու Ռոնալդու: Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Պորտուգալիան կհաղթի F խմբում և առաջին տեղով դուրս կգա 1/8 եզրափակիչ: Գործակիցը 1,90 է:
Եվ վերջում, կրկին անդրադառնանք Կրիշտիանու Ռոնալդուին: Առաջարկում ենք 1,40 գործակցով խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Ռոնալդուն Եվրո-2016-ի ընթացքում ամենաշատն աչքի կընկնի Պորտուգալիայի հավաքականի կազմում: «Ռեալի» 7 համարն իր ռմբարկուական հոտառությամբ ու որակներով մի քանի գլուխ բարձր է իր հայրենակիցներից:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: