Եվրո-2016-ի կանխատեսում. Լեհաստանի հավաքականն առնվազն 4 միավոր կվաստակի ու կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը

20:00, 12 հնս 2016
Խաղում է
Եվրո-2016-ին ընդառաջ «Բուքմեյքերների Ռեյտինգը» կխոսի մրցաշարի թաքնված ֆավորիտներից մեկի` Լեհաստանի հավաքականի մասին: Կվերլուծենք թիմի ուժեղ և թույլ կողմերը, կխոսենք առանցքային ֆուտբոլիստների մասին և կգնահատենք խմբային փուլում նրանց շանսերը: 

Եվրոպայի առաջնություններում Լեհաստանը դեռևս լուրջ արդյունքների չի հասել: Թիմը միայն 2008 թվականին կարողացավ առաջին անգամ դուրս գալ եզրափակիչ փուլ, սակայն ինչպես այդ, այնպես էլ հաջորդ տնային առաջնությունում չկարողացան դուրս գալ փլեյ-օֆֆ: Այժմ Լեհաստանում հուսով են, որ Ադամ Նավալկայի թիմը կկարողանա ոչ միայն հաղթահարել խմբային փուլի արգելքն, այլև հաջող հանդես գալ փլեյ-օֆֆում: Լեհերը բավականին լավ կազմ ունեն, և շատերն այս հավաքականին համարում են Եվրոյի թաքնված ֆավորիտը:

Որակավորման փուլ

Լեհերը հիանալի անցկացրեցին որակավորման փուլը: Արդեն երկրորդ տուրում լեհերը կարողացան սեփական հարկի տակ հաղթել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին: Դա մեծ սենսացիա էր և ամենակարևորը այն է, որ Ադամ Նավալկայի թիմը պահեց այն տեմպը, որով մեկնարկել էր ընտրական փուլը: Լեհաստանի հավաքականն ընդամենը մեկ պարտություն կրեց (դրսում պարտվեց Գերմանիային) և վերջնական արդյունքում վաստակեց 21 միավոր` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը և մեկ միավոր զիջելով նույն գերմանացիներին: Կարելի է ասել, որ ընտրական փուլի հանդիպումներով լեհերն ավելի լավ տեսք ունեին, քան գերմանացիները: Լեհաստանը խփել է 33 և բաց թողել 10 գոլ, մինչդեռ Յոաhիմ Լյովի թիմի մոտ խփած և բաց թողած գնդակների հարաբերությունը 24-9 է: 33 գոլերից տասներեքը հեղինակել է թիմի ավագ Ռոբերտ Լեվանդովսկին, ով նաև դարձավ ընտրական փուլի լավագույն ռմբարկուն: Լավ տպավորություն թողեց նաև Արկադիուշ Միլիկը, ով իր հերթին դարձել է 6 գոլի հեղինակ:

Poland

Հայտացուցակը

Դարպասապահներ` Վոյցեխ Շեսնի («Ռոմա»), Արթուր Բորուց («Բորնմութ»), Լուկաշ Ֆաբիանսկի («Սուոնսի»)

Պաշտպաններ` Միխալ Պազդան («Լեգիա»), Արթուր Ենջեյչիկ («Լեգիա»), Տիագու Ցիոնեկ («Պալերմո»), Յակուբ Վավժինյակ («Լեխիա Գդանսկ»), Կամիլ Գլիկ («Տորինո»), Բարտոշ Սալամոն («Կալյարի»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա» Դորտմունդ)

Կիսապաշտպաններ` Կշիշտոֆ Մոշինսկի («Վիսլա Կրակով»), Տոմաշ Յոդլովեց («Լեգիա»), Կարոլ Լինետտի («Լեխ»), Գժեգոժ Կրիխովյակ («Սևիլիա»), Կամիլ Գրոսիցկի («Ռենն»), Յակուբ Բլաշիկովսկի («Ֆիորենտինա»), Սլավոմիր Պեշկո («Լեխիա Գդանսկ»), Պյոտր Զելինսկի («Ուդինեզե»), Բարտոշ Կապուստկա («Կրակովիա»), Ֆիլիպ Ստաժինսկի («Զագլեմբե»)

Հարձակվողներ` Արկադիուշ Միլիկ («Այաքս»), Ռոբերտ Լեվանդովսկի («Բավարիա»), Մարիուշ Ստեմպինսկի («Ռուխ»)

Ադամ Նավալկան իր թիմում միանգամից երեք ուժեղ դարպասապահ ունի` ի դեմս Շեսնիի, Բորուցի ու Ֆաբիանսկու: Դժվար է ընտրություն կատարելը, բայց ելնելով վերջին ընկերական խաղերից` կարծես թե դարպասը պաշտպանելու է Վոյցեխ Շեսնին:

Պաշտպանության առաջատարն անկասկած «Բորուսիայի» աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկն է: Մյուս եզրից կգործի Արթուր Ենջեյչիկը, իսկ կենտրոնում Միխալ Պազդան և Կամիլ Գլիկը: Հենց պաշտպանության կենտրոնն էլ համարվում է թիմի ամենաթույլ գիծը:

Փոխարենը կենտրոնական պաշտպաններին իր գործողություններով շատ կօգնի Գժեգոժ Կրիխովյակը, ով վերջին երկու մրցաշրջաններում փայլում է և Էմերիի «Սևիլիայի» հաջողություններում մեծ գրավական ունի: Նրանից շատ բան է կախված լինելու: Նրան կենտրոնում կօգնի Պյոտր Զիելինսկին, իսկ եզրերից մրցակցի դարպասին կսպառնան Յակուբ Կուբա Բլաշիկովսկին և Կամիլ Գրոսիցկին:

Դե իսկ հարձակման գծում կգործեն երկու հզոր հարձակվողները, ովքեր իրար հետ հիանալի տանդեմ են կազմել` Ռոբերտ Լեվանդովսկին ու Արկադիուշ Միլիկը: Նրանք միասին ընտրական փուլում խփել են 19 գնդակ: Սովորաբար Միլիկը գործում է մի փոքր խորքից, բայց դա չի խանգարում «Այաքսի» հարձակվողին գոլեր հեղինակել, իսկ ահա Լեվանդովսկու մասին խոսելն ավելորդ է: Նրա մասին խոսում են թվերը: Նա թիմի ավագն է, առաջատարը, ով ընտրական փուլում իր հետևից տանում էր թիմին և նույնը պետք է անի Ֆրանսիայում: Լեվանդովսկուց ակնկալիքները չափազանց մեծ են:

Օրացույցը Եվրո-2016-ում

Լեհաստան — Հյուսիսային Իռլանդիա 12 հունիս, 2016թ.

Գերմանիա — Լեհաստան 16 հունիս, 2016թ.

Ուկրաինա — Լեհաստան 21 հունիս, 2016թ.

Կանխատեսում

Լեհաստանն այնքան էլ հեշտ խմբում չի հայտնվել: Ադամ Նավալկայի թիմի մրցակիցներն են աշխարհի չեմպիոն Գերմանիան, բավականին ուժեղ Ուկրաինան ու պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճած համեստ Հյուսիսային Իռլանդիան: Գերմանիան Լեհաստանին ծանոթ մրցակից է և ինչպես ցույց տվեցին ընտրական փուլի հանդիպումները, լեհերը կարող են կռիվ տալ Բունդեսթիմին: Ուկրաինան վերջին ժամանակահատվածում լավ արդյունքներ է գրանցում, բայց նրանք կայուն թիմ չունեն, գումարած դրան` բավական փորձ չունեն: Լեհաստանի այս թիմը նույնպես չես ասի, որ շատ փորձառու է, բայց թիմում կա կայունություն, երկու տարի նրանք հաստատուն արդյունքներ են գրանցում և միայն վերջերս կայացած Հոլանդիայի հետ խաղում ընդհատեցին անպարտելի հանդիպումների շարքը: Ընդ որում` այդ պարտությունը կարող է լավ կերպով ազդել լեհերի մրցելույթների վրա: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, ապա այս թիմն ընդհանրապես այսպիսի մրցաշարերի փորձ չունի, կատարողներով զիջում է Լեհաստանին և միայն նվիրվածության շնորհիվ չի կարողանա դիմակայել նրանց: Դժվար կլինի լեհերի համար, բայց նրանք պետք է հաղթեն հյուսիսիռլանդացիներին: Այս ամենը հաշվի առնելով` եզրակացնում եմ, որ Լեհաստանի հավաքականը գալիք 3 խաղերում առնվազն 4 միավոր կվաստակի: Այդ խաղադրույքի համար սահմանված է 1,70 գործակից:

Եվ մի փոքր ավելի ռիսկային տարբերակ` Լեհաստանը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Հյուսիսային Իռլանդիան պայքարից դուրս է, թիմն այստեղ աութսայդերի դերում է: Չնայած Լեհաստանի հետ բարդ հանդիպումներին, հակված եմ այն մտքին, որ գերմանացիները կզբաղեցնեն առաջին հորիզոնականը: Դե իսկ Լեհաստանի ու Ուկրաինայի միջև լարված պայքար կընթանա երկրորդ տեղի համար: Այդուհանդերձ ենթադրում եմ, որ ավելի ուժեղ կգտնվեն լեհերը: Վերոնշյալ գործոններով, ինչպես նաև կազմով, նրանք առավել են ուկրաինացիներից: Հետևաբար, 2,70 գործակցով խաղադրույք եմ կատարում, որ Լեհաստանը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016
20:00/12 հնս
Լեհաստանի հավաքականի միավորները խմբային փուլում
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016
20:00/12 հնս
C խումբ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ