Եվրո-2016-ի կանխատեսում. Ֆրանսիայի հավաքականն A խմբում կհաղթի և նվազագույնը 6 միավոր կվաստակի

23:00, 10 հնս 2016
Եվրո-2016-ին ընդառաջ «Բուքմեյքերների Ռեյտինգը» գնահատում է A խմբում և ընդհանուր մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի շանսերը, խոսում թիմի անցած ուղու, կազմերի և կորուստների մասին:

Ֆրանսիա, մրցաշարի տանտերն ու գլխավոր ֆավորիտը: Բուքմեյքերներն այս հավաքականի հաղթելու շանսերն ամենաբարձրն են գնահատում՝ 4,00: Սակայն ֆրանսիացիներին ֆավորիտի կարգավիճակ տալիս են ոչ միայն տանտեր լինելու պատճառով, այլև ընդհանուր կազմի:

Վերջին անգամ Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունում հաղթել է 2000 թվականին, որում առանցքային դեր ունեին Դեշամը, Զիդանն ու Թյուրամը: Եվ հիմա ֆրանսիացիների նախկին ավագն արդեն թիմի գլխավոր մարզիչն է:

Որակավորման փուլ

Ֆրանսիան որպես մրցաշարի տանտեր միանգամից ստացել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Սակայն որակավորման փուլում ընկերական հանդիպումների է մասնակցել I խմբի մասնակիցների հետ, որոնց թվում էր Հայաստանի ազգային հավաքականը: Ընդհանուր անց է կացրել 10 խաղ, որից յոթում հաղթել է, մեկում պարտվել, և երկուսում խաղացել ոչ-ոքի: Այդ խաղերում Ֆրանսիայի ընտրանին խփել է 18 գոլ, և բաց թողել 6-ը:

^1A2A56812D37A7ABCA3192C9D0AE3D495136E9C73042487609^pimgpsh_fullsize_distr

Կազմը

Դարպասապահներ՝ Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»), Բենուա Կոստիլ («Ռենն»):

Պաշտպաններ՝ Լյուկա Դին («Ռոմա»), Պատրիս Էվրա («Յուվենթուս»), Կրիստոֆ Ժալլե («Լիոն»), Լորան Կոսիելնի («Արսենալ»), Էլիյակիմ Մանգալա («Մանչեսթեր Սիթի»), Սամուել Յումտիտի («Լիոն»), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»), Ադիլ Ռամի («Սևիլիա»):

Կիսապաշտպաններ՝ Յոհան Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Մորգան Շնայդերլին («Մանչեսթեր Յունայթեդ»), Ն՛Գոլո Կանտե («Լեսթեր Սիթի»), Բլեզ Մատյուիդի («ՊՍԺ»), Պոլ Պոգբա («Յուվենթուս»), Մուսսա Սիսսոկո («Նյուքասլ Յունայթեդ»):

Հարձակվողներ՝ Կինգսլի Կոման («Բավարիա»), Անդրե-Պիեր Ժինիակ («Տիգրես»), Օլիվիե Ժիրու («Արսենալ»), Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»), Դիմիտրի Պայե («Վեսթ Հեմ»), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»):

Եթե ուշադրություն դարձնենք ֆրանսիացիների կազմին՝ կտեսնենք, որ ֆուտբոլիստների մեծամասնությունն արտերկրից են: Դա խոսում է Լիգա 1-ի ցածր կարգի մասին, որտեղ վերջին տարիներին տիրում է «ՊՍԺ»-ի մենիշխանությունը: Այո, ներքին առաջնությունում չկա ինտրիգ և մեծ հետաքրքրություն, բայց փաստացի հիմա նրանց կազմն ուժեղագույններից մեկն է, եթե ոչ ուժեղագույնը:

Մեկնարկային կազմ

Վստահ կարող եմ ասել, որ դարպասապահի դիրքում կխաղա թիմի ավագ Ուգո Լյորիսը: Պաշտպանությունում ձախից կխաղա Պատրիս Էվրան, աջից Բակարի Սանյան, իսկ կենտրոնում կխաղա Կոսիելնի-Ռամի զույգը: Վնասվածք ստացած Լասանա Դիարային, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Լեսթերում» հիանալի մրցաշրջան անցկացրած և ԱՊԼ-ի չեմպիոն դարձած Ն՛Գոլո Կանտեն, ով կկատարի գրոհներ «քանդողի» պարտականությունները: Մի փոքր առաջ կխաղա Բլեզ Մատյուիդին, ով նույնպես առանցքային ֆուտբոլիստ է թե՛ հավաքականում, թե «ՊՍԺ»-ում: Դե իսկ Պոլ Պոգբայի մասին առանձնապես պետք չէ շատ խոսել, քանի որ բոլորը տեղյակ են նրա ֆուտբոլային որակների մասին: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ ցանկանում է «արքայական» ակումբում տեսնել իր հայրենակցին: Պոգբայի համար այս մրցաշարը մեծ հնարավորություն է իր բարձր կարգը ցուցադրելու ու լավագույնների ցանկում իր անունն ամրագրելու համար:

Հարձակման գծում ձախից կխաղա Գրիզմանը, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց «Աթլետիկոյի» կազմում՝ հասնելով ՉԼ-ի եզրափակիչ: Մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում խփել է 32 գնդակ: Սիմեոնեի թիմի առաջատարն է, և համարվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Աջից կխաղա Դիմիտրի Պայեն, ով ֆանտաստիկ մարզավիճակում է, և չեմ զարմանա, որ մրցաշարի արդյունքներով դառնա թիմի առաջատարն ու ինչու ոչ՝ Եվրոյի լավագույն ֆուտբոլիստը: Պայեն ներկայումս համարվում է լավագույն տուգանային հարվածներ իրացնողներից մեկը: 2014/15 մրցաշրջանում նա «Մարսելի» կազմում կատարել է 21 գոլային փոխանցում, իսկ ահա «Վեսթ Հեմ» տեղափոխվելուց հետո դարձավ լոնդոնյան թիմի առաջատարը: Նա օգնեց «Վեսթ Հեմին» ձեռք բերել եվրագավաթային ուղեգիր, խփել է 12 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Եվ այդ գոլերի մեծ մասը տուգանային հարվածներից են, որոնցից մեկը մյուսից գեղեցիկ են: Կիսապաշտպանությունում հենց այսպիսի ֆուտբոլիստներ ունենալու շնորհիվ էլ չի երևա Բենզեմայի բացակայությունը: Նրա փոխարեն կխաղա Ժիրուն, ով ունի լավ գոլային հոտառություն, և ունենալով այսպիսի խաղընկերներ՝ կարող է հավակնել մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչմանը:

Կազմից տարբեր պատճառներով դուրս մնացած ֆուտբոլիստներ

Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները դժգոհ են Բենզեմային չհրավիրելու որոշումից: Թեև չհրավիրելու պատճառները ոչ ֆուտբոլային են, այդուհանդերձ ալժիրական արմատներ ունեցող ֆուտբոլիստի բացակայությունը կզգացվի, բայց ոչ շատ: Պատճառն այն է, որ հիմա Ֆրանսիայի հավաքականում չկա ընդգծված առաջատար, ում բացակայությունը խստորեն կազդի թիմի խաղի վրա, բացառությամբ Պոլ Պոգբայի, ով անփոխարինելի է և խաղադաշտում ահռելի աշխատանք է կատարում, իսկ մնացած բոլոր դիրքերում Դեշամն ունի մեծ ընտրություն:

Բացի Բենզեման, Ֆուտբոլասերները նաև դժգոհ են Բեն Արֆայի բացակայությունից, ով մեկ տարի առաջ բազմաթիվ վնասվածքներից հետո մտածում էր կարիերայի ավարտի մասին, սակայն տեղափոխվելով «Նիցա»՝ «վերածնունդ» ապրեց, խփեց 17 գոլ ու կատարեց 6 գոլային փոխանցում՝ անցկացնելով իր կարիերայի լավագույն մրցաշրջանը: Հենց այդ պատճառով էլ կա դժգոհություն, քանզի Եվրոյին չենք տեսնի նման տեխնիկա և որակներ ունեցող ֆուտբոլիստի, ով անկասկած կօգներ իր հավաքականին: Վնասվածքի պատճառով բացակայողների թվում են պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Ժերեմի Մատյոն, և մարզական անկումից հետո փայլուն մրցաշրջան անցկացրած Լասանա Դիարան:

Ֆրանսիայի խմբային փուլի օրացույցը

Ֆրանսիա — Ռումինիա, հունիսի 10

Ֆրանսիա — Ալբանիա, հունիսի 15

Շվեյցարիա — Ֆրանսիա, հունիսի 19

Կանխատեսում

Ֆրանսիան վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է ԱԱ-2014-ին, այդ պատճառով կարծում եմ, որ միայն ընկերական հանդիպումների վրա հիմնվելն ու դրանցով կարծիք կազմելը սխալ է, քանզի այդ խաղերում Դեշամը փորձարկումներ է արել, ստուգել տարբեր խաղացողների, և բացի այդ, ֆուտբոլիստների մոտ բացակայել է մոտիվացիան: Բայց այն, որ տանտերերը շատ լավ կազմ ունեն և ընկերական խաղերում գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում, դրանում ոչ մի խոսք չկա: Ֆրանսիացիները շատ լավ ծանոթ են Ալբանիայի հավաքականին, քանզի հենց այդ ընտրանին որակավորման փուլի ընկերական երկու խաղերից մեկում հաղթեց ֆրանսիացիներին, իսկ մյուսում ոչ-ոքի խաղաց: Ըստ իս՝ Դեշամը շատ լավ հիշում է այդ հանդիպումները և վերլուծած ու ուսումնասիրած կլինի այդ խաղերում թույլ տված սխալները: Մրցաշարի բացման օրը ֆրանսիացիները պարտավոր են հաղթել իրենց կարգով մի քանի անգամ զիջող ռումինացիներին, իսկ ահա արդեն ալբանացիների և շվեյցարացիների դեմ խաղերում տեսանելի կլինի նրանց իրական մակարդակը, քանզի այդ մրցակիցները զորեղ և վտանգավոր են, ու կարող են անակնկալ մատուցել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ֆրանսիական ընտրանին լավ հանդես կգա այդ խաղերում և խաղադրույք եմ կատարում, որ խմբային փուլի երեք խաղերում Ֆրանսիան կվաստակի 5,5-ից շատ միավոր ու կհաղթի խմբում:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, խմբային փուլ
23:00/10 հնս
A խմբի հաղթող
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, խմբային փուլ
23:00/10 հնս
Ֆրանսիայի հավաքականի միավորները խմբային փուլում
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ