Եվրո-2016-ի կանխատեսում. Բելգիայի հավաքականը E խմբում կհաղթի և նվազագույնը 6 միավոր կվաստակի
Բելգիան իր պատմության ընթացքում դեռևս չի դարձել Եվրոպայի չեմպիոն: Բելգիացիները մոտ էին դրան հատկապես 1980 թվականին, բայց եզրափակչում 1:2 հաշվով պարտվեցին ԳՖՀ-ին: Թիմը մեկ անգամ նաև դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1972թ.): Եվրոպայի փոխչեմպիոն դառնալուց հետո բելգիացիների մոտ անկում սկսվեց ու հաջորդ 7 առաջնություններից միայն երկուսին կարողացան մասնակցել, որոնցում դուրս թռչեցին խմբային փուլից:
Եվ վերջապես, երեք անգամ անընդմեջ որակավորման փուլը չհաղթահարելուց հետո Բելգիային հաջողվեց դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մարկ Վիլմոտսի թիմի հեռանկարները բավականին լավն են այս մրցաշարում: Բելգիացիները շատ ուժեղ կազմ ունեն և բոլոր գծերում հզոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Երկրում մեծ են ակնկալիքները հավաքականից: Տեսնենք, թե ինչպես կստացվի:
Որակավորման փուլ
Բացառությամբ Ուելսի հետ հանդիպումների, Բելգիան գերազանց անցկացրեց որակավորման փուլը: Թիմը խնդիրներ չունեցավ մյուս մրցակիցների հետ խաղում, իսկ ահա Ուելսին այդպես էլ չկարողացավ հաղթել` տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղալով, իսկ դրսում պարտվելով 0:1 հաշվով: Այդուհանդերձ դա չխանգարեց Բելգիայի հավաքականին զբաղեցնելու առաջին հորիզոնականը: Բելգիացիները ընտրական փուլում խփած և բաց թողած գոլերի լավ տարբերություն գրանցեցին` 24-5: Թիմի լավագույն ռմբարկուները երկուսն էին` Էդեն Ազարը և Կեվին Դե Բրույնեն, ովքեր խփել էին 5-ական գնդակ:
Կազմը Եվրո-2016-ում
Դարպասապահներ` Տիբո Կուրտուա («Չելսի»), Սիմոն Մինյոլե («Լիվերպուլ»), Ժան-Ֆրանսուա Ժիլե («Մեխելեն»)
Պաշտպաններ` Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Թոմաս Վերմալեն («Բարսելոնա»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Ջեյսոն Դենայեր («Գալաթասարայ»), Թոմաս Մյոնյե («Բրյուգե»), Քրիստիան Կաբասելե («Գենկ»), Ժորդան Լուկակու («Օստենդե»), Լորան Սիման («Մոնրեալ Իմպակտ»)
Կիսապաշտպաններ` Ռաջա Նաինգոլան («Ռոմա»), Աքսել Վիտսել («Զենիթ»), Կեվին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեն Ազար («Չելսի»), Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Աթլետիկո Մադրիդ»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»)
Հարձակվողներ` Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Դիվոկ Օրիջի («Լիվերպուլ»), Քրիստիան Բենտեկե («Լիվերպուլ»), Միշի Բատշուայի («Մարսել»)
Դարպասապահի դիրքում ամեն ինչ պարզ է: Չնայած Մինյոլեն ևս բավականին բարձր կարգ ունի, բայց առայժմ ոչ մի կերպ չի կարող համեմատվել ներկա պահին աշխարհի ուժեղագույն դարպասապահներից մեկի` Տիբո Կուրտուայի հետ: Շատ բան կախված է լինելու նաև նրանից:
Թերևս այս մրցաշարում բելգիացիների թույլ կետը կլինի պաշտպանությունը: Չնայած թիմում են ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի լավագույն պաշտպաններից մեկը` Տիբո Ալդերվեյրելդն, ու բազմափորձ Թոմաս Վերմալենը, բայց հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում է թիմի ավագ Վենսան Կոմպանին: Սա մեծ կորուստ է Վիլմոտսի թիմի համար, բայց վերոնշյալ տղաները մյուս պաշտպանների հետ կփորձեն մրցակիցներին հեռու պահել իրենց դարպասներից:
Փոխարենը կիսապաշտպանության գծում հրաշալի ֆուտբոլիստներ կան: Նաինգոլանը, Վիտսելը, Ֆելաինին ու Դեմբելեն միմյանց համարժեք են և կարող են հանգիստ կերպով ցեմենտավորել դաշտի կենտրոնը, Մերտենսն ու Կարասկոն անհրաժեշտության դեպքում կաշխուժացնեն եզրերը, դե իսկ Ազարն ու Դե Բրույնեն լինելու են այս թիմի առաջատարները, բելգիացի երկրպագուները նրանցից հրաշքների են սպասում:
Հարձակման գծում ևս ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքվել: Իհարկե, հիմնական հարձակվողը կլինի «Էվերթոնը» ներկայացնող Ռոմելու Լուկակուն, ով 18 գոլ խփեց ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում, բայց այստեղ են նաև մերսիսայդյան մեկ այլ ակումբի` «Լիվերպուլի» հարձակվողները` Քրիստիան Բենտեկեն և Դիվոկ Օրիջին, ու «Մարսելի» այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու Միշի Բատշուային: Հատկապես կուզենայի խոսել վերջինիս մասին, ով 17 գոլ խփեց Ֆրանսիայի առաջնությունում, թեև սա «Մարսելի» համար վերջին տարիների վատագույն մրցաշրջանն էր (թիմը զբաղեցրեց ընդամենը 13-րդ հորիզոնականը): 22-ամյա այս հարձակվողն առանձնանում էր իր խաղով և կարող է իրեն ցույց տալ իր համար հարազատ ֆրանսիական խաղադաշտերում:
Օրացույցը Եվրո-2016-ում
Բելգիա — Իտալիա 13 հունիս, 2016թ.
Բելգիա — Իռլանդիա 18 հունիս, 2016թ.
Շվեդիա — Բելգիա 22 հունիս, 2016թ.
Խմբային փուլ — կանխատեսումներ
Բելգիային բաժին է հասել ամենաբարդ խմբերից մեկը: Իռլանդիան տհաճ մրցակից է, որին ընտրական փուլում այդպես էլ չկարողացավ հաղթել Գերմանիայի հավաքականը, դե իսկ Շվեդիայի և Իտալիայի ուժի մասին ավելորդ է ասել: Այդուհանդերձ այս խմբում գերադասելի են հենց բելգիացիների շանսերը: Ինչպես հայտնի է, Իտալիան միշտ էլ բարդություններ է ունեցել խմբային փուլերում և մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս «Սկուադրա Աձուրան» խնդիրներ կունենա: Չնայած Իռլանդիայի նկատմամբ մեծ հարգանքին, այս թիմը համարվում է խմբի հետնապահը ու դժվար թե խնդիրներ առաջադրի մյուս թիմերի համար: Այս մրցաշարում մեծ մոտիվացիա ունեն շվեդները և հատկապես թիմի 35-ամյա առաջատար Զլատան Իբրահիմովիչը, ում համար սա կարող է լինել վերջին խոշոր մրցաշարը: Բայց ներկայիս Բելգիան պատրաստ է բավականին բարձր արդյունքներ գրանցել և կազմով գերազանցում է խմբում իր մրցակիցներին: Այդ պատճառով առաջարկում եմ խաղադրույք կատարել, որ խմբում բելգիացիները կգրավեն առաջին հորիզոնականը: Հետաքրքիր է, որ վերոնշյալ 1980 թվականի առաջնությունում բելգիացիները մի խմբում էին ընդգրկված իտալացիների հետ և արդյունքում կարողացան նրանցից առաջ անցնել ու զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Բացի այդ խաղադրույքից, կառաջարկեի նաև «Բելգիայի միավորները տոտալ 5,5-ից շատ» տարբերակը: Չնայած բարդ խմբին, բելգիացիների կազմն այնպիսին է, որ նրանք լիովին կարող են գոնե երկու հաղթանակ տանել, որի արդյունքում խաղադրույքը կաշխատի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: